Հարգելի՛ կոլեգաներ
Տեղեկացնում ենք, որ առցանց դասընթացի նոր հոսքի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 20-ից։
Դասընթացին մասնակցության գրանցման և վճարման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։ Խնդրում ենք գրանցվել սահմանված ժամկետում՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Տեղեկացնում ենք, որ սահմանափակ են թվով բժիշկներ կարող են գրանցվել։
🗓 Դասընթացի ժամկետը՝ նոյեմբերի 20 – դեկտեմբերի 19
📚 Հաճախականությունը՝ շաբաթական 4 անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին
⏰ Ժամերը՝ աշխատանքային օրերին՝ 16:30–20:00, շաբաթ օրը՝ 12:00-15:30։
🎓 Տրվում է 57 ՇՄԶ կրեդիտ՝ տեսական և գործնական։
Դասընթացը նախատեսված է գաստրոէնտերոլոգների, էնդոսկոպիստների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, նեֆրոլոգների, հեմոդիալիզի մասնագետների, վարակաբանների, էնդոկրինոլոգների և ճառագայթային ախտորոշման մասնագետների համար։
💰 Մասնակցության արժեքը՝
• 60,000 դրամ՝ եթե կազմակերպիչ ասոցիացիաներից որևէ մեկի անդամ չեք
• 50,000 դրամ՝ եթե անդամակցում եք նշված ասոցիացիաներից որևէ մեկին
• Կլինիկական օրդինատորների համար՝ 15,000 դրամ, իսկ ասոցիացիայի անդամների համար՝ 10. 000 դրամ։
📌 Գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել դասընթացի վճարումը և բանկային կտրոնը ուղարկել մեզ։ Գրանցումը համարվում է հաստատված կտրոնը ստանալուց հետո։
Դասընթացի վճարման տվյալներ՝
«Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ
ՀՎՀՀ՝ 02609592
Ինեկոբանկ ՓԲԸ
Հաշվեհամար՝ 2050022358151001
Նպատակ՝ «[Անուն Ազգանուն], դասընթացի վճար»
Ասոցիացիայի անդամակցության վճարները կատարվում են առանձին փոխանցմամբ։
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա՝ 5,000 դրամ/տարի
Ինեկոբանկ ՓԲԸ — 2050022358151001
Նպատակ՝ «[Անուն Ազգանուն], անդամավճար»
Հայկական նեֆրոլոգիական ասոցիացիա՝ 10,000 դրամ/տարի
Ակբա բանկ — 220463350672000
Նպատակ՝ «[Անուն Ազգանուն], անդամավճար»
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
