Գիտական նախագծի մրցույթ 2025

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան 📚 հայտարարում է գիտական նախագծի մրցույթ` Գաստրոէնտերոլոգիա, Ընդհանուր վիրաբուժություն, Ճառագայթային ախտորոշում և Էնդոսկոպիա մասնագիտություններով կլինիկական օրդինատորների համար: 🏥🔬 Մրցույթի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ակտիվությունը 🌟 և նպաստել գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության զարգացմանը 🩺 Հայաստանում: 🇦🇲

Կարդալ ավելին

UEG week 2024

Հոկտեմբերի 12-15 Վիեննայում կայացած ամենամյա «Միացյալ Եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ»-ին (UEG
Week), որը ոլորտի ամենամեծ գիտաժոովն է Եվրոպայում, Հայաստանի պատվիրակության մասնակցությունն աննախադեպ էր։
Միքայելյան համալսարապական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկներից ներկա էին
Սոֆյա Գրիգորյանը, Իսկուհի Նավոյանը, Անուշ Ղարաբաղցյանը, Էդմոնդ Բաղդասարյանը, Լիլիթ Հարությունյանը, Աստղիկ
Աբրահամյանը և Մանիկ Գեմիլյանը։ Գիտաժողովին մասնակցում էին նաև ներկայումս սովորող և այս տարի ավարտած
կլինիկական օրդինատորները՝ Եվա Մանուչարյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Գոհար Սարոյանը, Իննա Երեմյանը և Անահիտ
Դաշտոյանը։
Միքայելյանական թիմի բժիշկների և կլինիկական օրդինատորների գիտական աշխատանքների արդյունքները գիտաժողովին
ներկայացված էին 4 պոստերային զեկույցներով, որոնցից մեկը՝ Սոֆյա Գրիգորյանի և Իսկուհի Նավոյանի կողմից նախաձեռնած
գիտական հետազոտության տվյալների ամփոփումը, ներկայացվեց նաև բանավոր և արժանացավ UEG National Scholar
Award մրցանակին։
Հայաստանի պատվիրակության այսպիսի ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտաժողովին վկայում է և
ամրապնդում է Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի ակտիվ մասնակցությունը եվրոպական
գաստրոէնտերոլոգիական կյանքում։ Որպես Եվրոպական գաստրոէնտերոլոգիական միության՝ UEG անդամ ասոցիացիա, այն
միջնորդել էր մեր երկրի երիտասարդ մասնագետներից մի քանիսի մասնագիտական վերապատրաստմանը Եվրոպայի առաջատար
կենտրոններում, որը նաև թույլ տվեց նրանց այցելել գիտաժողովին առանց մասնակցության վճարի։ Լիլիթ Հարությունյանը, ով
նաև UEG Երիտասարդ տաղանդների խմբի գործընկերն է Հայաստանում, շահել էր գիտաժողովին մասնակցելու միջազգային
կրթաթոշակը։
Ասոցիացիայի քարտուղար Սոֆյա Գրիգորյանը և նախագահ Մանիկ Գեմիլյանը մասնակցեցին UEG Անդամների ժողովին,
Ազգային ասոցիացիաների ֆորումի և Կրթական կոմիտեի նիստերին, իրենց ներդրումն անելով UEG գործունեության և
մարտավարության հետագա պլանավորման գործում։
Ինչպես միշտ, այս և տարվա այլ միջազգային կարևոր գիտաժողովների նորությունները կամփոփվեն Ասոցիացիայի տարեկան
գիտաժողովում։

“Նորություններ 2024 թ. եվրոպական գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից”

Հաջողությամբ ավարտվեց 2024թ. Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան ամփոփիչ գիտաժողովը: Ուրախ ենք տեղեկացնել, որ “Նորություններ 2024 թ. եվրոպական գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից”. խորագրով կոնֆերանսը, որը կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, անցավ մեծ հաջողությամբ։ Միջոցառումը համախմբեց գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի առաջատար մասնագետներին՝ ներկայացնելու աշխարհում կիրառվող նորագույն մեթոդները։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, բանախոսներին և կազմակերպիչներին՝ այս կարևոր և արդյունավետ քննարկմանը մասնակցելու համար։ Մեր նպատակը մնում է նույնը՝ շարունակաբար զարգացնել գաստրոէնտերոլոգիական ոլորտը Հայաստանում և նպաստել առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը։

Կարդալ ավելին

Մեր Մասին

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2012 թ.: Այն միավորում է ինչպես
գաստրոէնտերոլոգների, այնպես էլ տարբեր մասնագիտությամբ բժիշկների, ովքեր հետաքրքրված են
գաստրոէնտերոլոգիայի ոլորտով: Ասոցիացիայի նախագահն է ՀՀ ԱՆ Աղեստամոքսաբանության գծով
խորհրդատու Մանիկ Գեմիլյանը: Անդամների թիվը մոտ 70 է:
Ասոցիացիայի հիմնական նպատակներից են՝ սատարել հայ բժշկագիտության զարգացմանը,
աջակցել գաստրոէնտերոլոգիայի բնագավառում բժշկագիտական, ուսումնագիտական, գիտահետազոտական
և կլինիկական աշխատանքների զարգացմանն ու բարեփոխումներին…

Կարդալ Ավելին