Ասոցիացիայի անդա՞մ եք(Պարտադիր)
Կլին. օրդինատոր(Պարտադիր)
Hidden
Մասնակցությունը երկու օրերին անվճար է, սակայն ՇՄԶ կրեդիտներ կստանան միայն ասոցիացիայի անդամները։ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիային տարեկան անդամակցելու արժեքը 5000 դրամ է։ Վճարելու համար կարող եք բանկային հաշվին փոխանցում կատարել՝ նպատակի դաշտում նշելով “[Անունը, Ազգանունը], անդամավճար”. «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ ՀՎՀՀ. 02609592 Բանկը. Ինեկոբանկ ՓԲԸ Հաշվի համարը. 2050022358151001

Միջազգային գիտաժողով նոյեմբերի 4-5

Նոյեմբերի 4-5 կայանալու է միջազգային գիտաժողով՝ եվրոպական և ամերիկյան ճանաչված գիտնականների մասնակցությամբ

Նոյեմբեր 4, 2023 08:30

Վայրը ՝ Էլիտ պլազա

Հարգելի՛  գործընկերներ,

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան՝ Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման եվրոպական խմբի (EHMSG) և Գաստրոէնտերոլոգիայի, էնդոսկոպիայի և սննդաբանության եվրոպական ասոցիացիայի հետ համատեղ Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միության (UEG) հովանու ներքո կազմակերպում է միջազգային հիբրիդ գիտաժողով՝ «Տասը տարի Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միության (UEG) հետ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի եվրոպական գաստրոէնտերոլոգիա» խորագրով: Այն տեղի կունենա 2023թ նոյեմբերի 45 Երևանում՝ Էլիտ պլազայի նիստերի դահլիճում:

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան 2013թ. նոյեմբերին դարձել է UEG-ի ազգային անդամ և այն ժամանակվանից իրականացրել է համագործակցային ծրագրեր՝ ուղղված ուղեցույցների ադապտացմանը, ինչպես նաև մեր երիտասարդ անդամները մասնակցել են UEG-ի տարբեր միջոցառումների, ներառյալ անցել են կլինիկական վերապատրաստումներ:

Մեր առաքելությունն է ինտեգրել հայկական գաստրոէնտերոլոգիան եվրոպական մասնագիտական համայնքին և համապատասխանեցնել Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում կլինիկական պրակտիկան, հետազոտությունները և կրթությունը եվրոպական բարձր չափանիշներին: UEG-ին միանալը մեր հասարակությանը հնարավորություն է տալիս հասնել դրան:

Այս համաժողովը նշում է Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի UEG-ի անդամակցության 10-ամյակը` ցուցադրելով հաջողված համագործակցությունները, քննարկելով առաջընթացի հետագա հնարավորությունները և ճանապարհին առաջացող մարտահրավերներն ու խոչընդոտները:

Գիտաժողովը բացառիկ հնարավորություն է լսելու ոլորտի աշխարհահռչակ գիտնականներին, ովքեր հայ մասնագետների հետ համատեղ կներկայացնեն գաստրոէնտերոլոգիայի ամենաարդիական թեմաները:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի բժշկության համար հսկայական նշանակություն ունեցող այս գիտաժողովին: 

Գրանցվել և գիտաժողովի մանրամասներին ծանոթանալ կարելի է վեբկայքում՝ gastroenterology.am

Գիտաժողովի գրանցման վճարներն են.

Միջազգային դելեգատների համար՝ 100 եվրո.

Հայաստանյան դելեգատների համար․

  • Եթե վճարում եք բանկային փոխանցումով մինչև 30․10․2023 ՝ 13 000 ՀՀ դրամ
  • Նշված ամսաթվից հետո հնարավոր է վճարել միայն տեղում՝ 15 000 դրամ

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամների համար*՝ 7 000 ՀՀ դրամ

* Եթե անդամավճարը վճարել եք բանկային փոխանցումով մինչև 30․10․2023 թ․, այլապես գործում է ոչ անդամների համար սահմանված վճարը․

  • Արցախից տեղահանված բժիշկների և կլինիկական օրդինատորների համար՝ անվճար

Գրանցման վճարը ներառում է.

  • Բոլոր նիստերի մուտքը՝ գիտաժողովի 2 օրվա ընթացքում
  • Գիտաժողովի 2 օրվա ընթացքում սուրճի ընդմիջումներ և ճաշ
  • Գիտաժողովի տպագիր նյութեր, պայուսակ
  • Մասնակցության հավաստագիր

Ձեր գրանցման վճարը մինչև հոկտեմբերի 30-ը փոխանցեք հետևյալ բանկային հաշվեհամարին՝ որպես վճարման նպատակ նշելով «Գիտաժողովի գրանցման վճար *Ձեր ազգանունը *Ձեր անունը»

Ստացող՝ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ (ՀՎՀՀ 02609592)

Բանկ՝ Ինեկոբանկ ՓԲԸ           

Հաշվի համար՝ 2050022358151001

 

Եթե ասոցիացիայի անդամ եք և ցանկանում եք 2023 տարվա անդամավճարը (5000 ՀՀ դրամ) մուծել կամ նոր եք ուզում անդամագրվել, ապա նույն հաշվեհամարին առանձին գործարքով վճարեք գումարը՝ որպես նպատակ նշելով «2023 անդամվճար *Ձեր ազգանունը *Ձեր անունը»:

Գիտաժողովի ծրագիր

Օր  1 (Նոյեմբերի  4)․

8:00-8:50             Մասնակիցների գրանցում

8:50-9:00 Գիտաժողովի բացում  Մ․ Գեմիլյան

Նիստ 1.           Հելիկոբակտեր պիլորի

Նախագահողներ՝ Ֆ. Մեգրո, Մ․ Գեմիլյան

9:00-9:30          Հելիկոբակտեր պիլորի․ պատմություն, ձեռքբերումներ ու ուղեցույցներ- Պ․ Մալֆերթայներ (Գերմանիա)

9:30-10:00        Հելիկոբակտեր պիլորի. մանրէաբանություն, կայունություն- Ֆ․ Մեգրո (Ֆրանսիա)

10:00-10:30      Հելիկոբակտեր պիլորի. ադապտացված հայկական ուղեցույցներ- Մ․ Գեմիլյան (Հայաստան)

10:30-10:50      UEG շաբաթ 2023․ Նորություններ կերակրափողի խանգարումների վերաբերյալ- Ա․ Ղարաբաղցյան (Հայաստան)

10:50-11:10      UEG շաբաթ 2023․ Նորություններ ստամոքսի և 12մատնյա աղիքի խանգարումների վերաբերյալ- Վ․ Աֆյան (Հայաստան)

11:10-11:20      Հարց և պատասխան

11:20-11:50      Սուրճի ընդմիջում

Նիստ 2. Աղիքային միկրոբիոտա

Նախագահողներ՝ Մ. Ռաջիլիչ-Ստոյանովիչ, Ս. Գրիգորյան

11:50-12:20      Միկրոբիոտայի դերը առողջության և հիվանդության մեջ- Մ. Ռաջիլիչ-Ստոյանովիչ (Սերբիա)

12:20-12:40      Աղիքային միկրոբիոտա և լյարդի հիվանդություններ- Հ․ Թիլգ (Ավստրիա)

12:40-13:00      UEG շաբաթ 2023. Նորություններ միկրոբիոտայի վերաբերյալ- Ս․ Գրիգորյան (Հայաստան)

13:00-13:30      ՖՄՏ. ներկայիս ցուցումներ և պոտենցիալ օգտագործում- Վ. Ֆուսկո (Իտալիա)

13:30-13:50      Հայաստանում ՖՄՏ ներդրման խթանում. մարտահրավերներ և հնարավորություններ- Ի․ Նավոյան (Հայաստան)

13:50-14:00      Հարց և պատասխան

14:00-15:00      Ճաշի ընդմիջում

Նիստ 3. Աղիք-գլխուղեղ առանցքի խանգարումներ

Նախագահողներ՝ Դ. Դումիտրասկու, Ա․Հազոյան

15:00-15:20      Սննդակարգը գրգռված աղիքի համախտանիշի դեպքում. ապացույցներ և պրակտիկա- Ա․ Քոչարյան (Հայաստան)

15:20-16:00      Գրգռված աղիքի համախտանիշ՝ բացառմա՞ն, թե՞ դրական ախտորոշում. Տանդեմ զրույց՝ Դ․ Դումիտրասկու (Ռումինիա) և Թ․ Ռոկկաս (Հունաստան)

16:00-16:20      UEG շաբաթ 2023. Նորություններ է աղիք-գլխուղեղ առանցքի խանգարումների վերաբերյալ- Մ․ Գրիգորյան (Հայաստան)

16:20-16:50      Աղիք-գլխուղեղ առանցքի խանգարումներով պացիենտների մոտ հոգեբուժական համակցված հիվանդությունների ախտորոշում և բուժում- Դ․ Դումիտրասկու (Ռումինիա)

16:50-17:10      Փորկապություն ունեցող պացիենտի բուժման մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանում- Ա․ Գաբրիելյան (Հայաստան)

17:10-17:20      Հարց և պատասխան

17:20-18:00      Սատելիտային սիմպոզիում 1

Օր 2 (Նոյեմբերի 5 )․

08:30-09:00      Մասնակիցների գրանցում

Նիստ 1 Լյարդ

Նախագահողներ՝  Ռ. Կարագոզյան, Գ. Հակոբյան

9:00-9:20          UEG շաբաթ 2023: Նորություններ լյարդի հիվանդությունների վերաբերյալ- Գ. Հակոբյան (Հայաստան)

9:20-9 40          Նորություններ EASL միջազգային լյարդի կոնգրեսից, Վիեննա, հունիսի 21-24 – Ա. Ներսիսյան(Հայաստան)

9:40-10:00      UEG շաբաթ 2023: նորություններ ենթաստամոքսային գեղձի վերաբերյալ- Ս. Երիցյան

10:00-10:20      Լավագույնը մարսողական հիվանդությունների շաբաթից (DDW), Չիկագո, մայիսի 6-9- Մ. Գեմիլյան  (Հայաստան)

10:20-10:40      Սնուցումը լյարդի քրոնիկ հիվանդությունների ժամանակ- Ր. Կարագոզյան (ԱՄՆ)

10:40-11:00      Սուրճի ընդմիջում

11:00-12:20      Դեկոմպենսացված ցիռոզով հիվանդների կառավարման մարտահրավերները Հայաստանում. կլինիկական դեպքերի վրա հիմնված քննարկումներ – կլինիկական ամբիոնի դեպքերի ներկայացում, որին կհաջորդի միջազգային պանելային քննարկում

11:00-11:20      Դեպք 1 ներկայացնող՝ Ա. Հազոյան (Հայաստան)

11:20-11:40      Պանելային քննարկում

11:40-12:00      Դեպք 2 ներկայացնող՝ Է. Բաղդասարյան (Հայաստան)

12:00-12:20      Պանելային քննարկում

12:20-12:30      Հարց և պատասխան

12:30-13:30      Ճաշի ընդմիջում

 

Նիստ 2. Էնդոսկոպիա

Նախագահողներ՝ Ա. Չեքմեդիան, Ա. Խալաթյան

13:30-13:50      UEG շաբաթ 2023. Նորություններ աղիքի բորբոքային հիվանդության (ԱԲՀ) վերաբերյալ- Գ․ Մացակյանյան (Հայաստան)

13:50-14:10      Պատահական ընդդեմ ծրագրված սկրինինգի․ ո՞րն է ավելի նախընտրելի- Ա․ Չեքմեդիան (Ուրուգվայ)

14:10-14:40      Հաստ աղիքի նախաքաղցկեղային ախտահարումների բուժում- Կ․ Մանուկյան (Հայաստան)

14:40-15:10     Մոխրագույն դաշտեր էնդոսկոպիայում – Ա. Խալաթյան (Հայաստան)

15:10-15:50      Էնդոսկոպիկ ուլտրաձայնի դերը ենթաստամոքսային գեղձի և լյարդի խանգարումների մեջ- Հ. Ասլանյան (ԱՄՆ)

15:50-16:10      Արհեստական բանականությունը կոլոնոսկոպիայում․ մեր փորձը Հայաստանում- Ն. Զալինյան (Հայաստան)

16:10-16:30      Պանելային քննարկում. Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի ազգային ծրագրի իրականացման մարտահրավերներն ու հնարավորությունները

16:30-16:40      Հարց և պատասխան

16:40-16:50      Եզրափակիչ խոսք, գիտաժողովի ամփոփում

Մոդերատորներ

Ֆրենսիս Մեգրո

Ֆրանսիս Մեգրոն Բակտերիոլոգիայի պրոֆեսոր է Բորդոյի համալսարանում, Բակտերիոլոգիայի լաբորատորիայի
վարիչն է Պելեգրեն հիվանդանոցում (Բորդո, Ֆրանսիա), ինչպես նաև INSERM U1053 անդամ: Նա եղել է
INSERM U853 ղեկավար 2004-2015 թթ: Նա ստեղծել է Կամպիլոբակտերների և Հելիկոբակտերների Ազգային
ռեֆեռենս կենտրոն Ֆրանսիայում, որը ղեկավարել է մինչև 2015 թ., և հանդիսանում է Եվրոպական
հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման խմբի՝ EHMSG հիմնադիր անդամներից մեկը, ներկայումս՝
քարտուղարը: Նա մասնակցում է EHMSG տարեկան սեմինարներին 1988 թ.-ից սկսած:

Պրոֆեսոր Մեգրոյի հետաքրքրությունը Կամպիլոբակտերների և Հելիկոբակտեր պիլորիի նկատմամբ սկսվել է շատ
վաղ՝ այս բակտերիաների հայտնաբերումից հետո հենց առաջին օրերից: Նա մասնակցել է H. pylori էռադիկացիայի
վերաբերյալ էպիդեմիոլոգիական հետազոտությունների և կլինիկական փորձարկումների: Նրա հիմնական ներկայիս
հետաքրքրություններն են՝ H. pylori դերը ստամոքսի քաղցկեղում և հակամիկրոբային կայունությունը:
Pubmed՝ 465, H-ինդեքս՝ 70.

Ֆրանսիս Մեգրոն Բակտերիոլոգիայի պրոֆեսոր է Բորդոյի համալսարանում, Բակտերիոլոգիայի լաբորատորիայի վարիչն է Պելեգրեն հիվանդանոցում (Բորդո, Ֆրանս…Կարդալ ավելին

Մանիկ Գեմիլյան

Մանիկ Գեմիլյանը Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա
և հեպատոլոգիա) ամբիոնի ավագ դասախոս է: Բացի ԵՊԲՀ բժշկի որակավորումից՝ նա ունի նաև Հանրային
առողջապահության մագիստրոսի կոչում ԱՄՆ Ատլանտա քաղաքի Էմորի համալսարանից: Նա
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղարն է, եղել է Եվրոպական գաստրոէնտերոլոգիական
միության (UEG) Ազգային ասոցիացիաների ֆորումում Հայաստանի առաջին ներկայացուցիչը 2014-2017 թթ.
Մանիկ Գեմիլյանն ընտրվել է UEG Անդամների ժողովի (նախկինում՝ Գլխավոր ասամբլեա) անդամ 2016 թ. Նա
նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարության Խորհրդատու ներքին հիվանդությունների գծով 2018 թ.
սեպտեմբերին:

Մանիկ Գեմիլյանը Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի ավագ դասախոս է: Բացի …Կարդալ ավելին

Միրյանա Ռաջիլիչ-Սթոյանովիչ

Բժիշկ Միրյանա Ռաջիլիչ-Սթոյանովիչը աղիքային մոլեկուլային էկոլոգիայի բնագավառում գիտությունների թեկնածու է և աղիների մանրէների բազմազանության փորձագետ: Նա աշխատում է որպես դոցենտ Բելգրադի համալսարանում, կենսաքիմիական ինժեներիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնում: Դոկտոր Ռաջիլիչ
Ստոյանովիչը տրանսդիսցիպլինար հետազոտող է, ուսուցիչ և ձեռնարկատեր: Հետազոտության թեմաները ներառում են աղիքային միկրոբիոտայի ուսումնասիրության մոլեկուլային մեթոդների մշակում և կիրառում. միկրոբիոտայի բազմազանության և (աղիքային) հիվանդությունների միջև կապերի բացահայտում. մանրէաբանական
տաքսոնոմիա և սիստեմատիկա; ֆունկցիոնալ սննդամթերքի (պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ, ներառյալ պոլիֆենոլները) փոխազդեցության մշակում և գնահատում միկրոբիոտայի և առողջության հետ. բուժիչ դեղաբույսերի օգտագործումը ֆունկցիոնալ սննդի և կենսանյութերի մշակման համար: Դոկտոր Ռաջիլիչ-Սթոյանովիչը հեղինակել է 57 գիտական հոդվածներ, հինգ գրքերի գլուխներ և երկու արտոնագրեր և որպես հրավիրյալ բանախոս հանդես է եկել ավելի քան 50 գիտաժողովների և հանդիպումների ժամանակ:

Բժիշկ Միրյանա Ռաջիլիչ-Սթոյանովիչը աղիքային մոլեկուլային էկոլոգիայի բնագավառում գիտությունների թեկնածու է և աղիների մանրէների բազմազանության …Կարդալ ավելին

Սոֆյա Գրիգորյան

Սոֆյա Գրիգորյանը ՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի
դասախոս է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդաբան է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում։ Դասավանդում է նաև օտարերկրյա ուսանողների: Նա
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղարն է, Եվրոպական գաստրոէնտերոլոգիական միության
(UEG) Ազգային ասոցիացիաների ֆորումում Հայաստանի ներկայացուցիչն է 2021 թվականից։ Հանդիասնում է
Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ։

Սոֆյա Գրիգորյանը ՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդաբա…Կարդալ ավելին

Դան Դումիտրասկու

Պրոֆեսոր Դան Լ Դումիտրասկու բ.գ.թ., AGAF, RFF, EAPMF Բժշկության 2-րդ բաժանմունք, Յուլիու Հատիեգանու համալսարան
Բժշկության և դեղագործության Cluj County կլինիկական հիվանդանոց, Cluj-Napoca, Ռումինիա
Ռումինիայի նյարդագաստրոէնտերոլոգիայի միության նախագահ
EAGEN-ի  հրատարակչական հանձնաժողովի նախագահող
EAGEN-ի նախագահ․ Ռումինիայի կենսահոգեբանական սոցիալական բժշկության միության նախագահ
Խմբագիր J Gastrointestinal Liver Dis
Ռումինիայի բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ:

Պրոֆեսոր Դան Լ Դումիտրասկու բ.գ.թ., AGAF, RFF, EAPMF Բժշկության 2-րդ բաժանմունք, Յուլիու Հատիեգանու համալսարան Բժշկության և դեղագործության C…Կարդալ ավելին

Գագիկ Հակոբյան

Գագիկ Հակոբյանը դոցենտ է, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների
(գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի վարիչն է: Նա նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավարն է: Դոց. Հակոբյանը Գաստրոէնտերոլոգների
հայկական ասոցիացիայի հիմնադիր Խորհրդի անդամ է, Լյարդաբանական հայկական ասոցիացիայի քարտուղարը: Նա
ունի մի շարք գիտական աշխատանքներ, որոնք տպագրված են ինչպես միջազգային գրախոսվող, այնպես էլ տեղական
ամսագրերում:

Գագիկ Հակոբյանը դոցենտ է, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի վարիչն է: Ն…Կարդալ ավելին

Ասատուր Չեքմեդյան

Աստղիկ Խալաթյան

Աստղիկ Խալաթյանը ՍԱՏ էնդոսկոպիստ է ՄԻքայելյան Համալսարանական Կլինիկայում; Նա կատարում է
ախտորոշիչ էնդոսկոպիա, էնդոսկոպիկ մուկոզալ ռեզեկցիա, լիգավորում, ՍԱՏ ֆունկցիոնալ տեստեր (մանոմետրիա,
Ph-մետրիա)։ Նա մասնակցել է UEG summer school, UEG Fellowship ծրագրերին։
Հանդիսանում է աղեստամոքսային էնդոսկոպիայի Եվրոպական ասոցացիայի և Գաստրոէնտերոլոգների Հայկական
Ասոցիացիայի անդամ։

Աստղիկ Խալաթյանը ՍԱՏ էնդոսկոպիստ է ՄԻքայելյան Համալսարանական Կլինիկայում; Նա կատարում է ախտորոշիչ էնդոսկոպիա, էնդոսկոպիկ մուկոզալ ռեզեկցիա, …Կարդալ ավելին

Րաֆֆի Կարագոզյան

Աննա Հազոյան

ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է։ Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկ է։ Դասավանդում
է նաև օտարերկրյա ուսանողների , հանդիասնում է Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ։

ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի…Կարդալ ավելին

Խոսնակներ

Պիտեր Մալֆերթայներ

Պետեր Մալֆերթայները Ներքին հիվանդությունների պրոֆեսոր է և Գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և
վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ Օտտո ֆոն Գերիկե համալսարանում՝ Մագդեբուրգում, Գերմանիա, այդ
պաշտոնը զբաղեցնելով 1995 թ.-ից:

Նա ստացել է բժշկի որակավորում Բոլոնյայի համալսարանից (Իտալիա) 1975 թ. և հետագայում աշխատել է
Բոզենի ռեգիոնալ հիվանդանոցում (Իտալիա), ինչպես նաև Ուլմի համալսարանական հիվանդանոցում (Գերմանիա)
1978-1992, եղել է Մեյո կլինիկայում հետազոտող՝ Ռոչեստեր, Միննեսոտա, ԱՄՆ: Պրոֆեսոր Մալֆերթայները
եղել է UEGF նախագահ (2004) և UEGW 2006 նախագահ, նաև՝ Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միացյալ
ֆեդերացիայի Կրթական կոմիտեյի նախագահ: Նա Digestive Diseases և American Journal of Gastroenterology
ամսագրերի խմբագիր է և անդամ է մի քանի այլ ամսագրերի խմբագրական խորհուրդների՝ European Journal of
Gastroenterology, Helicobacter, Digestive Surgery, և International Journal of Pancreatology: Նրա
հիմնական գիտական հետաքրքրության ոլորտներն են Helicobacter pylori վարակը և դրա հետ կապված
հիվանդությունները, քրոնիկական բորբոքումը և կանցերոգենեզը, ստամոքսի քաղցկեղը, լյարդբջջային քաղցկեղը,
գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը:

Պետեր Մալֆերթայները Ներքին հիվանդությունների պրոֆեսոր է և Գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ Օտտո …Կարդալ ավելին

Գայանե Մացակյան

Գայանե Մացակյանը ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի
դասախոս է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտաննաերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի
բժիշկ է։ Դասավանդում է նաև օտարերկրյա ուսանողների , հանդիասնում է Գաստրոէնտերոլոգների Հայկական
Ասոցիացիայի անդամ։

Գայանե Մացակյանը ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գա…Կարդալ ավելին

Անուշ Ղարաբաղցյան

Անուշ Ղարաբաղցյան՝ ԵՊԲՀ, Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան»
համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկ,
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցացիայի անդամ։

Անուշ Ղարաբաղցյան՝ ԵՊԲՀ, Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և…Կարդալ ավելին

Հերբերտ Թիլգ

Բժշկագիտության պրոֆեսոր, ներքին հիվանդությունների բաժին I, գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի, նյութափոխանակության; Էնդոկրինոլոգիա, Ինսբրուկի բժշկական համալսարան, Ինսբրուկ, Ավստրիա:
Հերբերտ Թիլգը գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության ամբիոնի վարիչ է; Էնդոկրինոլոգիա Ինսբրուկի բժշկական համալսարանում, Ավստրիա: Նա իր հետազոտական աշխատանքն իրականացրել է Թաֆթսի համալսարանում Չարլզ Դինարելոյի հետ: Նրա հետազոտությունների ոլորտը ստամոքս-աղիքային խանգարումների բորբոքման և ցիտոկինների հետազոտությունն է: Նա ECCO, EASL և UEG կառավարման խորհրդի անդամ է։

Բժշկագիտության պրոֆեսոր, ներքին հիվանդությունների բաժին I, գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի, նյութափոխանակության; Էնդոկրինոլոգիա, Ինսբրուկ…Կարդալ ավելին

Թեոդոր Ռոկկաս

Թեոդոր Ռոկասը, MD, PhD (U.K.), FACG, AGAF, FEBGH, ստացել է բժշկի որակավորումը Արիստոտելյան
համալսարանի բժշկական դպրոցից Թեսալոնիկիում, Հունաստան, 1977 թ., իսկ PhD կոչումը՝ Լոնդոնի
համալսարանից, Միացյալ Թագավորություն: Նա Գաստրոէնտերոլոգիայի պրոֆեսոր է Եվրոպական համալսարանում
Նիկոսիայում, Կիպրոս:
Նա հանդիսանում է Հենրի Դյունան հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի կլինիկայի տնօրեն (Աթենք, Հունաստան):
Թեոդոր Ռոկասի գիտական հետաքրքրության ոլորտներն են Helicobacter pylori վարակը և միկրոբիոտան՝
բարորակ և չարորակ հիվանդությունների ժամանակ, հաստ աղու պոլիպներն ու քաղցկեղը, կերակրափողի
հիվանդությունները և այլն: Նա եղել է EHMSG նախագահ 2002 և 2015 թթ. Նա ունի 150 հոդված միջազգային
գրախոսվող ամսագրերում և 150 հոդված հունական ամսագրերում, ինչպես նաև նա տարբեր գրախոսվող գիտական
ամսագրերի գրախոս է:

Թեոդոր Ռոկասը, MD, PhD (U.K.), FACG, AGAF, FEBGH, ստացել է բժշկի որակավորումը Արիստոտելյան համալսարանի բժշկական դպրոցից Թեսալոնիկիում, Հունա…Կարդալ ավելին

Մարի Գրիգորյան

Մարի Գրիգորյան՝ ԵՊԲՀ, Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս, «Միքայելյան»
համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկ,
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցացիայի անդամ։

Մարի Գրիգորյան՝ ԵՊԲՀ, Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպ…Կարդալ ավելին

Կարեն Մանուկյան

արեն Մանուկյանը ՍԱՏ էնդոսկոպիայի ծառայության ղեկավարն է Միքայելյան համալսարանական կլինիկայում։
Բացի ստանդարտ ախտորոշիչ հետազոտություններից նա կատարում է էնդոսկոպիկ մուկոզալ ռեզեկցիա,
սուբմուկոզ դիսսեկցիա, էնդոսկոպիկ պերօրալ միոտոմիա, էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն։ Նա

հանդիսանում է Աղեստամոքսային էնդոսկոպիայի Եվրոպական և Ամերիկյան ասոցացիաների և
Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ։

արեն Մանուկյանը ՍԱՏ էնդոսկոպիայի ծառայության ղեկավարն է Միքայելյան համալսարանական կլինիկայում։ Բացի ստանդարտ ախտորոշիչ հետազոտություններից ն…Կարդալ ավելին

Հարրի Ասլանյան

Նանե Զալինյան

Ասյա Գաբրիելյան

Ասյա Գաբրիելյանը ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս
է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկ է։
Դասավանդում է նաև օտարերկրյա ուսանողների , հանդիասնում է Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի
անդամ։

Ասյա Գաբրիելյանը ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գա…Կարդալ ավելին

Սոնա Երիցյան

Էդմոնդ Բաղդասարյան

Էդմոնդ Բաղդասրայանը՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի
ասիտենտ է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդաբան է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում։ Դասավանդում է նաև օտարերկրյա ուսանողների ,
հանդիասնում է Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ։

Էդմոնդ Բաղդասրայանը՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի ասիտենտ է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդա…Կարդալ ավելին

Իսկուհի Նավոյան

Արեն Ներսիսյան

Վարդուհի Աֆյան