Ասոցիացիայի անդա՞մ եք(Պարտադիր)
Կլին. օրդինատոր(Պարտադիր)
Hidden
Մասնակցությունը երկու օրերին անվճար է, սակայն ՇՄԶ կրեդիտներ կստանան միայն ասոցիացիայի անդամները։ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիային տարեկան անդամակցելու արժեքը 5000 դրամ է։ Վճարելու համար կարող եք բանկային հաշվին փոխանցում կատարել՝ նպատակի դաշտում նշելով “[Անունը, Ազգանունը], անդամավճար”. «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ ՀՎՀՀ. 02609592 Բանկը. Ինեկոբանկ ՓԲԸ Հաշվի համարը. 2050022358151001

Միջազգային կրթական կուրս՝ «Աղետամոքսային հիվանդությունների վարում. սնուցման և միկրոբիոտայի դերը» և «Նորություններ 2025 թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից» գիտաժողով

Հոկտեմբեր 31, 2025 15:00

ԵՊԲՀ, Ն․ Խոստիկյանի անվան դահլիճ

Գրանցում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս աշնանը Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան, EAGEN-ի հետ համատեղ կազմակերպում է միջազգային կրթական կուրս՝ «Աղետամոքսային հիվանդությունների վարում. սնուցման և միկրոբիոտայի դերը» վերնագրով։ Կուրսը կհամակցվի Ասոցիացիայի ամենամյա գիտաժողովի հետ՝ «Նորություններ 2025 թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից»։

📅 Ամսաթվեր՝ հոկտեմբերի 31 – նոյեմբերի 1, 2025թ.

Կուրսը և գիտաժողովը միավորելու են տեղական և միջազգային փորձագետների, հնարավորություն տալով մասնակիցներին խորացնել իրենց գիտելիքները աղետամոքսային հիվանդությունների արդի մոտեցումների, սնուցման և միկրոբիոտայի դերի վերաբերյալ։

Մուտքը անվճար է, սակայն ՇՄԶ կրեդիտներ կշնորհվեն միայն ասոցիացիայի անդամներին։

💳 Անդամավճար (2025թ.)՝ 5000 դրամ
Եթե դեռ չեք կատարել Ձեր անդամավճարը, կարող եք փոխանցել հետևյալ հաշվին՝

«Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ
ՀՎՀՀ․ 02609592
Ինեկոբանկ ՓԲԸ
Հաշվի համարը․ 2050022358151001
Փոխանցման նպատակը՝ [Անուն Ազգանուն, անդամավճար]

📌 Հիշեցում․
Այս տարի նախատեսվում են նաև Ասոցիացիայի նախագահի ընտրությունները, և քվեարկելու իրավունք կունենան միայն անդամավճար վճարած անդամները։

Հուսով ենք, որ Ձեր ակտիվ մասնակցությունը կապահովի միջոցառման բարձր գիտական մակարդակը, կխթանի փորձի փոխանակումը և կնպաստի մասնագիտական համայնքի շարունակական զարգացմանը։

“Նորություններ 2025 թ. եվրոպական գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից” Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի ծրագիր

🕗 ԾՐԱԳԻՐ 31.10.2025

15:00- 15:50 Մասնակիցների գրանցում

15։50-16։00 Ողջույնի խոսք
Մանիկ Գեմիլյան, բ․գ.թ., ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս,
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ, Գաստրոէնտերոլոգների հայկական
ասոցիացիայի նախագահ, UEG Ազգային միությունների կոմիտեի անդամ, ՀՀ ԱՆ խորհրդատու
աղեստամոքսաբանության գծով

16:00-16:20 Նորություններ UEG Week 2025-ից. Կերակրափողի և ստամոքսի հիվանդություններ
Գոհար Սարոյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ

16:20-16:45 2025 թ. EHMSG congress (Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման եվրոպական
խմբի գիտաժողով) ամփոփում
Գագիկ Հակոբյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի վարիչ,
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի
ղեկավար, ԳՀԱ Խորհրդի անդամ

16:45-17:10 Նորություններ ECCO Congress 2025-ից. Խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն
էդմոնդ Բաղդասարյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ, ECCO Հայաստանի ազգային ներկայացուցիչ

17:10-17:35 Նորություններ EASL congress 2025-ից. Լյարդի հիվանդություններ
Սոնա Երիցյան, Վարդանանց ՆԲԿ գաստրոէնտերոլոգ, թերապևտիկ ծառայության ղեկավար

17:35-18:00 Նորություններ UEG Week 2025-ից. Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
Լիլիթ Հարությունյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ

18:00–18:40 Ասոցիացիայի անդամների ժողով
Օրակարգում՝
1️⃣ 2025 թ. գործունեության հաշվետվություն — Մ. Գեմիլյան
2️⃣ Ասոցիացիայի նախագահի ընտրություն

Միջազգային կրթական կուրս «Աղետամոքսային հիվանդությունների վարում. սնուցման և միկրոբիոտայի դերը»

🕗 ԾՐԱԳԻՐ 01.11.2025

8:15 Բացում և ողջույնի խոսք՝
Մ. Գեմիլյան, Գ. Հակոբյան, Յ. Տակ


Ֆարմակոլոգիական և սննդաբանական մոտեցումներ աղետամոքսային հիվանդությունների բուժման մեջ

Նախագահներ․ Տ. Վանույցել, Մ. Գեմիլյան

8:30 – 8:50 Աղիք-ուղեղ փոխազդեցության խանգարումների սննդային վարում — Յ. Տակ
8:50 – 9:10 Նեյրոմոդուլյատորներ աղիք-ուղեղ փոխազդեցության խանգարումների ժամանակ — Դ. Դումիտրասկու

🕘 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


Միկրոբիոմի վրա հիմնված միջամտություններ

Նախագահներ․ Դ. Դումիտրասկու, Պ. Սաբանաս

9:20 – 9:35 Աղիքային միկրոբիոտայի փոխպատվաստում՝ C. difficile-ի և այլ դեպքերում — Վ. Ֆուսկո
9:35 – 9:50 Պոլիֆենոլները՝ աղիքային միկրոբիոտան կարգավորող քիչ ուսումնասիրված պրեբիոտիկներ՝ նյութափոխանակության և աղիքային առողջության համար — Մ. Ռաիլիչ-Ստոյանովիչ
9:50 – 10:05 Պրոբիոտիկները ֆունկցիոնալ աղեստամոքսային խանգարումների ժամանակ — Ս. Գրիգորյան

🕙 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)

10:15 – 10:45 ☕️ Սնունդի ընդմիջում


Թերսնուցումը աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ

Նախագահներ․ Ա. Հազոյան, Հ. Համմեր

10:45 – 11:05 Թերսնուցման գործնական մոտեցումներ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում — կսահմանվի
11:05 – 11:25 Ներակերակրափողային սնուցման խողովակների առանձնահատկությունները — Վ. Ֆուսկո

🕚 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


Ցելիակիա և էոզինոֆիլային աղեստամոքսային հիվանդություններ

Նախագահներ․ Մ. Գրիգորյան, Ի. Նավոյան

11:35 – 11:55 Էոզինոֆիլային էզոֆագիտի սննդային և դեղորայքային վարում— Ա. Հազոյան
11:55 – 12:15 Ցելիակիայի երկարաժամկետ վարում — Հ. Համմեր

🕛 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)

12:25 – 13:30 🥗 Ճաշի ընդմիջում


Աղետամոքսային հիվանդությունների նորարարական բուժումներ

Նախագահներ․ Հ. Համմեր, Ն. Մարգարյան, Մ. Գեմիլյան

13:30 – 13:50 Սննդային վարումը աղիքի բորբոքային հիվանդության ժամանակ — Պ. Սաբանաս
13:50 – 14:10 Ճարպակալման և մետաբոլիկ համախտանիշի բուժման նոր մոտեցումներ — Մ. Գրիգորյան

🕑 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


Ժամանակակից մոտեցումներ (State of the Art)

14:20 – 14:30 Վերին աղեստամոքսային գանգատների վարում՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների (PPI) կիրառմամբ և առանց դրանց․ պրակտիկ նորություններ 2025թ. — Յ. Տակ

🕥 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ

14:40 – 14:50 Դեպք՝ գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն (ցելիակիա) կամ գերզգայունություն — Ի. Նավոյան
14:50 – 14:55 Հարց ու պատասխան
14:55 – 15:00 Դեպք՝ էոզինոֆիլային էզոֆագիտ՝ սննդակարգից մինչև իմունոթերապիա — Դ. Դումիտրասկու
15:00 – 15:05 Դեպք՝ գրգռված աղիքի համախտանիշ՝ ցածր FODMAP սննդակարգով — Հ. Համմեր
15:05 – 15:15 Դեպք՝ հիվանդ՝ կլանման խանգարմամբ — Ա. Գաբրիելյան

15:20 – 15:45 ☕️ Սնունդի ընդմիջում


ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԻՍՏ

Նախագահներ և բանախոսներ․ Ն. Մարգարյան, Գ. Հակոբյան, Յ. Տակ, Պ. Սաբանաս

15:45 – 16:05 Աղիքի բորբոքային հիվանդություն (IBD) — կա՞ արդյոք տեղ սննդաբուժության համար։ Ավանդական իմունաճնշում, թե՞ կենսաբանական թերապիա։ Միկրոբային, թե՞ հակամիկրոբային դեղորայք՝ ռեմիսիան պահպանելու համար։

🕕 16:05 – 16:15 Հարց ու պատասխան


Ժամանակակից մոտեցումներ (State of the Art)

16:15 – 16:35 Մետաբոլիկ համախտանիշը՝ գաստրոէնտերոլոգների նոր մարտահրավեր — Մ. Գեմիլյան
16:35 – 16:45 Հարց ու պատասխան


Հեռավար ելույթ Ուկրաինայից

16:45 – 17:00 Ուկրաինայից դիմում և նորություններ — Օ. Շվեց

17:00 Ամփոփում և եզրափակիչ խոսք — Մ. Գեմիլյան