Ասոցիացիայի անդա՞մ եք(Պարտադիր)
Կլին. օրդինատոր(Պարտադիր)
Hidden
💰 Մասնակցության արժեքը՝ • 60,000 դրամ՝ եթե կազմակերպիչ ասոցիացիաներից որևէ մեկի անդամ չեք • 50,000 դրամ՝ եթե անդամակցում եք նշված ասոցիացիաներից որևէ մեկին • Կլինիկական օրդինատորների համար՝ 15,000 դրամ, իսկ ասոցիացիայի անդամների համար՝ 10. 000 դրամ։ 📌 Գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել դասընթացի վճարումը և բանկային կտրոնը ուղարկել մեզ։ Գրանցումը համարվում է հաստատված կտրոնը ստանալուց հետո։ Դասընթացի վճարման տվյալներ՝ «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ ՀՎՀՀ՝ 02609592 Ինեկոբանկ ՓԲԸ Հաշվեհամար՝ 2050022358151001 Նպատակ՝ «[Անուն Ազգանուն], դասընթացի վճար» Ասոցիացիայի անդամակցության վճարները կատարվում են առանձին փոխանցմամբ։ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա՝ 5,000 դրամ/տարի Ինեկոբանկ ՓԲԸ — 2050022358151001 Նպատակ՝ «[Անուն Ազգանուն], անդամավճար» Հայկական նեֆրոլոգիական ասոցիացիա՝ 10,000 դրամ/տարի Ակբա բանկ — 220463350672000 Նպատակ՝ «[Անուն Ազգանուն], անդամավճար»

Միջազգային կրթական կուրս՝ «Աղետամոքսային հիվանդությունների վարում. սնուցման և միկրոբիոտայի դերը» և «Նորություններ 2025 թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից» գիտաժողով

Հոկտեմբեր 31, 2025 15:00

ԵՊԲՀ, Ն․ Խոստիկյանի անվան դահլիճ

Գրանցում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս աշնանը Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան, EAGEN-ի հետ համատեղ կազմակերպում է միջազգային կրթական կուրս՝ «Աղետամոքսային հիվանդությունների վարում. սնուցման և միկրոբիոտայի դերը» վերնագրով։ Կուրսը կհամակցվի Ասոցիացիայի ամենամյա գիտաժողովի հետ՝ «Նորություններ 2025 թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից»։

📅 Ամսաթվեր՝ հոկտեմբերի 31 – նոյեմբերի 1, 2025թ.

Կուրսը և գիտաժողովը միավորելու են տեղական և միջազգային փորձագետների, հնարավորություն տալով մասնակիցներին խորացնել իրենց գիտելիքները աղետամոքսային հիվանդությունների արդի մոտեցումների, սնուցման և միկրոբիոտայի դերի վերաբերյալ։

Մուտքը անվճար է, սակայն ՇՄԶ կրեդիտներ կշնորհվեն միայն ասոցիացիայի անդամներին։

💳 Անդամավճար (2025թ.)՝ 5000 դրամ
Եթե դեռ չեք կատարել Ձեր անդամավճարը, կարող եք փոխանցել հետևյալ հաշվին՝

«Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ
ՀՎՀՀ․ 02609592
Ինեկոբանկ ՓԲԸ
Հաշվի համարը․ 2050022358151001
Փոխանցման նպատակը՝ [Անուն Ազգանուն, անդամավճար]

📌 Հիշեցում․
Այս տարի նախատեսվում են նաև Ասոցիացիայի նախագահի ընտրությունները, և քվեարկելու իրավունք կունենան միայն անդամավճար վճարած անդամները։

Հուսով ենք, որ Ձեր ակտիվ մասնակցությունը կապահովի միջոցառման բարձր գիտական մակարդակը, կխթանի փորձի փոխանակումը և կնպաստի մասնագիտական համայնքի շարունակական զարգացմանը։

“Նորություններ 2025 թ. եվրոպական գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից” Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի ծրագիր

🕗 ԾՐԱԳԻՐ 31.10.2025

15:00- 15:50 Մասնակիցների գրանցում

15։50-16։00 Ողջույնի խոսք
Մանիկ Գեմիլյան, բ․գ.թ., ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս,
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ, Գաստրոէնտերոլոգների հայկական
ասոցիացիայի նախագահ, UEG Ազգային միությունների կոմիտեի անդամ, ՀՀ ԱՆ խորհրդատու
աղեստամոքսաբանության գծով

16:00-16:20 Նորություններ UEG Week 2025-ից. Կերակրափողի և ստամոքսի հիվանդություններ
Գոհար Սարոյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ

16:20-16:45 2025 թ. EHMSG congress (Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման եվրոպական
խմբի գիտաժողով) ամփոփում
Գագիկ Հակոբյան, բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի վարիչ,
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի
ղեկավար, ԳՀԱ Խորհրդի անդամ

16:45-17:10 Նորություններ ECCO Congress 2025-ից. Խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն
էդմոնդ Բաղդասարյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ, ECCO Հայաստանի ազգային ներկայացուցիչ

17:10-17:35 Նորություններ EASL congress 2025-ից. Լյարդի հիվանդություններ
Սոնա Երիցյան, Վարդանանց ՆԲԿ գաստրոէնտերոլոգ, թերապևտիկ ծառայության ղեկավար

17:35-18:00 Նորություններ UEG Week 2025-ից. Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
Լիլիթ Հարությունյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ

18:00–18:40 Ասոցիացիայի անդամների ժողով
Օրակարգում՝
1️⃣ 2025 թ. գործունեության հաշվետվություն — Մ. Գեմիլյան
2️⃣ Ասոցիացիայի նախագահի ընտրություն

Միջազգային կրթական կուրս «Աղետամոքսային հիվանդությունների վարում. սնուցման և միկրոբիոտայի դերը»

🕗 ԾՐԱԳԻՐ 01.11.2025

8:15 Բացում և ողջույնի խոսք՝
Մ. Գեմիլյան, Գ. Հակոբյան, Յ. Տակ


Ֆարմակոլոգիական և սննդաբանական մոտեցումներ աղետամոքսային հիվանդությունների բուժման մեջ

Նախագահներ․ Տ. Վանույցել, Մ. Գեմիլյան

8:30 – 8:50 Աղիք-ուղեղ փոխազդեցության խանգարումների սննդային վարում — Յ. Տակ
8:50 – 9:10 Նեյրոմոդուլյատորներ աղիք-ուղեղ փոխազդեցության խանգարումների ժամանակ — Դ. Դումիտրասկու

🕘 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


Միկրոբիոմի վրա հիմնված միջամտություններ

Նախագահներ․ Դ. Դումիտրասկու, Պ. Սաբանաս

9:20 – 9:35 Աղիքային միկրոբիոտայի փոխպատվաստում՝ C. difficile-ի և այլ դեպքերում — Վ. Ֆուսկո
9:35 – 9:50 Պոլիֆենոլները՝ աղիքային միկրոբիոտան կարգավորող քիչ ուսումնասիրված պրեբիոտիկներ՝ նյութափոխանակության և աղիքային առողջության համար — Մ. Ռաիլիչ-Ստոյանովիչ
9:50 – 10:05 Պրոբիոտիկները ֆունկցիոնալ աղեստամոքսային խանգարումների ժամանակ — Ս. Գրիգորյան

🕙 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)

10:15 – 10:45 ☕️ Սնունդի ընդմիջում


Թերսնուցումը աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ

Նախագահներ․ Ա. Հազոյան, Հ. Համմեր

10:45 – 11:05 Թերսնուցման գործնական մոտեցումներ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում — կսահմանվի
11:05 – 11:25 Ներակերակրափողային սնուցման խողովակների առանձնահատկությունները — Վ. Ֆուսկո

🕚 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


Ցելիակիա և էոզինոֆիլային աղեստամոքսային հիվանդություններ

Նախագահներ․ Մ. Գրիգորյան, Ի. Նավոյան

11:35 – 11:55 Էոզինոֆիլային էզոֆագիտի սննդային և դեղորայքային վարում— Ա. Հազոյան
11:55 – 12:15 Ցելիակիայի երկարաժամկետ վարում — Հ. Համմեր

🕛 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)

12:25 – 13:30 🥗 Ճաշի ընդմիջում


Աղետամոքսային հիվանդությունների նորարարական բուժումներ

Նախագահներ․ Հ. Համմեր, Ն. Մարգարյան, Մ. Գեմիլյան

13:30 – 13:50 Սննդային վարումը աղիքի բորբոքային հիվանդության ժամանակ — Պ. Սաբանաս
13:50 – 14:10 Ճարպակալման և մետաբոլիկ համախտանիշի բուժման նոր մոտեցումներ — Մ. Գրիգորյան

🕑 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


Ժամանակակից մոտեցումներ (State of the Art)

14:20 – 14:30 Վերին աղեստամոքսային գանգատների վարում՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների (PPI) կիրառմամբ և առանց դրանց․ պրակտիկ նորություններ 2025թ. — Յ. Տակ

🕥 10 րոպե՝ հարց ու պատասխան (Q&A)


ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ

14:40 – 14:50 Դեպք՝ գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն (ցելիակիա) կամ գերզգայունություն — Ի. Նավոյան
14:50 – 14:55 Հարց ու պատասխան
14:55 – 15:00 Դեպք՝ էոզինոֆիլային էզոֆագիտ՝ սննդակարգից մինչև իմունոթերապիա — Դ. Դումիտրասկու
15:00 – 15:05 Դեպք՝ գրգռված աղիքի համախտանիշ՝ ցածր FODMAP սննդակարգով — Հ. Համմեր
15:05 – 15:15 Դեպք՝ հիվանդ՝ կլանման խանգարմամբ — Ա. Գաբրիելյան

15:20 – 15:45 ☕️ Սնունդի ընդմիջում


ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԻՍՏ

Նախագահներ և բանախոսներ․ Ն. Մարգարյան, Գ. Հակոբյան, Յ. Տակ, Պ. Սաբանաս

15:45 – 16:05 Աղիքի բորբոքային հիվանդություն (IBD) — կա՞ արդյոք տեղ սննդաբուժության համար։ Ավանդական իմունաճնշում, թե՞ կենսաբանական թերապիա։ Միկրոբային, թե՞ հակամիկրոբային դեղորայք՝ ռեմիսիան պահպանելու համար։

🕕 16:05 – 16:15 Հարց ու պատասխան


Ժամանակակից մոտեցումներ (State of the Art)

16:15 – 16:35 Մետաբոլիկ համախտանիշը՝ գաստրոէնտերոլոգների նոր մարտահրավեր — Մ. Գեմիլյան
16:35 – 16:45 Հարց ու պատասխան


Հեռավար ելույթ Ուկրաինայից

16:45 – 17:00 Ուկրաինայից դիմում և նորություններ — Օ. Շվեց

17:00 Ամփոփում և եզրափակիչ խոսք — Մ. Գեմիլյան