Ասոցիացիայի անդա՞մ եք(Պարտադիր)
Կլին. օրդինատոր(Պարտադիր)
Hidden
Մասնակցությունը երկու օրերին անվճար է, սակայն ՇՄԶ կրեդիտներ կստանան միայն ասոցիացիայի անդամները։ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիային տարեկան անդամակցելու արժեքը 5000 դրամ է։ Վճարելու համար կարող եք բանկային հաշվին փոխանցում կատարել՝ նպատակի դաշտում նշելով “[Անունը, Ազգանունը], անդամավճար”. «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ ՀՎՀՀ. 02609592 Բանկը. Ինեկոբանկ ՓԲԸ Հաշվի համարը. 2050022358151001

“Նորություններ 2024 թ. եվրոպական գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից” Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան գիտաժողով

Դեկտեմբեր 7, 2024 09:30

ԵՊԲՀ, Ն․ Խոստիկյանի անվան դահլիճ

Հաջողությամբ ավարտվեց 2024թ. Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի տարեկան ամփոփիչ գիտաժողովը: Ուրախ ենք տեղեկացնել, որ “Նորություններ 2024 թ. եվրոպական գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից”. խորագրով կոնֆերանսը, որը կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, անցավ մեծ հաջողությամբ։ Միջոցառումը համախմբեց գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի առաջատար մասնագետներին՝ ներկայացնելու աշխարհում կիրառվող նորագույն մեթոդները։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, բանախոսներին և կազմակերպիչներին՝ այս կարևոր և արդյունավետ քննարկմանը մասնակցելու համար։ Մեր նպատակը մնում է նույնը՝ շարունակաբար զարգացնել գաստրոէնտերոլոգիական ոլորտը Հայաստանում և նպաստել առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր գիտաժողովը, ըստ նախարարության համապատասխան հրամանի, արժանացել է 7 տեսական կրեդիտի:
Հավաստագրերի պատրաստ լինելու վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:

Գիտաժողովի ծրագիր

9:30 – 9:50 Մասնակիցների գրանցում

09:50-10:00 Ողջույնի խոսք Մանիկ Գեմիլյան, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ

Նստաշրջան 1. Կերակրափող, ստամոքս, հելիկոբակտեր, լյարդ և պանկրեաս

10:00-10:30 2024 թ․ 32-րդ UEG Week (Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ)
ամփոփում. նորություններ կերակրափողի հիվանդությունների ոլորտում
Զարուհի Ավետիսյան, Նաիրի բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ

10:30 – 11:10 2024 թ. EHMSG congress (Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման
եվրոպական խմբի գիտաժողով) ամփոփում. նորություններ H. pylori վարման մոտեցումներում
Հասմիկ Ներսոյան, ՈւԱԿ բժիշկ-գաստրոէնտերոլոգ

11:10-11:40 32-րդ UEG Week (Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթի ամփոփում.
նորություններ լյարդի հիվանդությունների ոլորտում
Լիլիթ Հարությունյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ

11:40-12:20 2024 թ. EASL Congress (Լյարդի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի
գիտաժողով) ամփոփում. հեպատիտ B նոր մոտեցումներ
Հասմիկ Ղազինյան, բ.գ.թ., Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, Երևան ԲԿ
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար

12:20-13:00 32-րդ UEG Week (Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթի ամփոփում.
նորություններ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ոլորտում
Մանիկ Գեմիլյան, բ․գ.թ., ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս,
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ, Գաստրոէնտերոլոգների հայկական
ասոցիացիայի նախագահ, UEG Ազգային միությունների կոմիտեի անդամ, ՀՀ ԱՆ խորհրդատու
աղեստամոքսաբանության գծով

13:00-13:40 Ճաշի ընդմիջում

13:40-14:10 Սատելիտային զեկույց. Փորկապություն

Նստաշրջան 2. Աղիքների հիվանդություններ, ուղեղ-աղիքային առանցքի խանգարումներ, միկրոբիոտա

14:10-14:50 32-րդ UEG Week (Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ) ամփոփում.
նորություններ մարսողական ֆունկցիոնալ խանգարումների ոլորտում
Իսկուհի Նավոյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ, UEG ազգային միությունների ֆորումի անդամ

14:50-15:30 19-րդ ECCO Congress (Եվրոպական Կրոնի և կոլիտի կազմակերպության գիտաժողով) ամփոփում. նորություններ աղիքների բորբոքային հիվանդությունների ոլորտում Սոնա Երիցյան, Վարդանանց ՆԲԿ գաստրոէնտերոլոգ, թերապևտիկ ծառայության ղեկավար

15:30-16:00 32-րդ UEG Week (Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ) ամփոփում.
նորություններ կարճ աղիքի համախտանիշի վերաբերյալ
Էդմոնդ Բաղդասարյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ

16:00-16:30 32-րդ UEG Week (Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ) ամփոփում.
նորություններ ցելիակիայի ուսումնասիրման ոլորտում
Անուշ Ղարաբաղցյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ

16:30-17:10 32-րդ UEG Week (Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ) ամփոփում.
նորություններ միկրոբիոտայի ուսումնասիրման ոլորտում
Սոֆյա Գրիգորյան, ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս, Միքայելյան
համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոոէնտերոլոգ, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի
քարտուղար, UEG Անդամների ժողովի անդամ

17:10-17:40 Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամների ժողով