Ասոցիացիայի անդա՞մ եք(Պարտադիր)
Կլին. օրդինատոր(Պարտադիր)
Hidden
Մասնակցությունը երկու օրերին անվճար է, սակայն ՇՄԶ կրեդիտներ կստանան միայն ասոցիացիայի անդամները։ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիային տարեկան անդամակցելու արժեքը 5000 դրամ է։ Վճարելու համար կարող եք բանկային հաշվին փոխանցում կատարել՝ նպատակի դաշտում նշելով “[Անունը, Ազգանունը], անդամավճար”. «Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա» ՀԿ ՀՎՀՀ. 02609592 Բանկը. Ինեկոբանկ ՓԲԸ Հաշվի համարը. 2050022358151001

Հայաստանի պատվիրակության մասնակցությունը «Միացյալ Եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ»-ին (UEG Week 2024)

Հոկտեմբերի 12-15 Վիեննայում կայացած ամենամյա «Միացյալ Եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ»-ին (UEG Week), որը ոլորտի ամենամեծ գիտաժոովն է Եվրոպայում, Հայաստանի պատվիրակության մասնակցությունն աննախադեպ էր։
Ասոցիացիայի անդամ բժիշկների և կլինիկական օրդինատորների գիտական աշխատանքների արդյունքները գիտաժողովին ներկայացված էին 4 պոստերային զեկույցներով, որոնցից մեկը՝ Սոֆյա Գրիգորյանի և Իսկուհի Նավոյանի կողմից նախաձեռնած գիտական հետազոտության տվյալների ամփոփումը, ներկայացվեց նաև բանավոր և արժանացավ UEG National Scholar
Award մրցանակին։
Հայաստանի պատվիրակության այսպիսի ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտաժողովին վկայում է և ամրապնդում է Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի ակտիվ մասնակցությունը եվրոպական գաստրոէնտերոլոգիական կյանքում։ Որպես Եվրոպական գաստրոէնտերոլոգիական միության՝ UEG անդամ ասոցիացիա, այն միջնորդել էր մեր երկրի երիտասարդ մասնագետներից մի քանիսի մասնագիտական վերապատրաստմանը Եվրոպայի առաջատար
կենտրոններում, որը նաև թույլ տվեց նրանց այցելել գիտաժողովին առանց մասնակցության վճարի։ Լիլիթ Հարությունյանը, ով նաև UEG Երիտասարդ տաղանդների խմբի գործընկերն է Հայաստանում, շահել էր գիտաժողովին մասնակցելու միջազգային կրթաթոշակը։
Ասոցիացիայի քարտուղար Սոֆյա Գրիգորյանը և նախագահ Մանիկ Գեմիլյանը մասնակցեցին UEG Անդամների ժողովին, Ազգային ասոցիացիաների ֆորումի և Կրթական կոմիտեի նիստերին, իրենց ներդրումն անելով UEG գործունեության և մարտավարության հետագա պլանավորման գործում։
Ինչպես միշտ, այս և տարվա այլ միջազգային կարևոր գիտաժողովների նորությունները կամփոփվեն Ասոցիացիայի տարեկան գիտաժողովում։