Հարգելի՛ գործընկերներ,
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան՝ Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման եվրոպական խմբի (EHMSG) և Գաստրոէնտերոլոգիայի, էնդոսկոպիայի և սննդաբանության եվրոպական ասոցիացիայի հետ համատեղ Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միության (UEG) հովանու ներքո կազմակերպում է միջազգային հիբրիդ գիտաժողով՝ «Տասը տարի Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միության (UEG) հետ․ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի եվրոպական գաստրոէնտերոլոգիա» խորագրով: Այն տեղի կունենա 2023թ նոյեմբերի 4–5 Երևանում՝ Էլիտ պլազայի նիստերի դահլիճում:
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան 2013թ. նոյեմբերին դարձել է UEG-ի ազգային անդամ և այն ժամանակվանից իրականացրել է համագործակցային ծրագրեր՝ ուղղված ուղեցույցների ադապտացմանը, ինչպես նաև մեր երիտասարդ անդամները մասնակցել են UEG-ի տարբեր միջոցառումների, ներառյալ անցել են կլինիկական վերապատրաստումներ:
Մեր առաքելությունն է ինտեգրել հայկական գաստրոէնտերոլոգիան եվրոպական մասնագիտական համայնքին և համապատասխանեցնել Հայաստանում գաստրոէնտերոլոգիայի ոլորտում կլինիկական պրակտիկան, հետազոտությունները և կրթությունը եվրոպական բարձր չափանիշներին: UEG-ին միանալը մեր հասարակությանը հնարավորություն է տալիս հասնել դրան:
Այս համաժողովը նշում է Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի UEG-ի անդամակցության 10-ամյակը` ցուցադրելով հաջողված համագործակցությունները, քննարկելով առաջընթացի հետագա հնարավորությունները և ճանապարհին առաջացող մարտահրավերներն ու խոչընդոտները:
Գիտաժողովը բացառիկ հնարավորություն է լսելու ոլորտի աշխարհահռչակ գիտնականներին, ովքեր հայ մասնագետների հետ համատեղ կներկայացնեն գաստրոէնտերոլոգիայի ամենաարդիական թեմաները:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի բժշկության համար հսկայական նշանակություն ունեցող այս գիտաժողովին:
Գրանցվել և գիտաժողովի մանրամասներին ծանոթանալ կարելի է վեբկայքում՝ gastroenterology.am
Գիտաժողովի գրանցման վճարներն են.
Միջազգային դելեգատների համար՝ 100 եվրո.
Հայաստանյան դելեգատների համար․
- Եթե վճարում եք բանկային փոխանցումով մինչև 30․10․2023 ՝ 13 000 ՀՀ դրամ
- Նշված ամսաթվից հետո հնարավոր է վճարել միայն տեղում՝ 15 000 դրամ
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամների համար*՝ 7 000 ՀՀ դրամ
* Եթե անդամավճարը վճարել եք բանկային փոխանցումով մինչև 30․10․2023 թ․, այլապես գործում է ոչ անդամների համար սահմանված վճարը․
- Արցախից տեղահանված բժիշկների և կլինիկական օրդինատորների համար՝ անվճար
Գրանցման վճարը ներառում է.
- Բոլոր նիստերի մուտքը՝ գիտաժողովի 2 օրվա ընթացքում
- Գիտաժողովի 2 օրվա ընթացքում սուրճի ընդմիջումներ և ճաշ
- Գիտաժողովի տպագիր նյութեր, պայուսակ
- Մասնակցության հավաստագիր
Ձեր գրանցման վճարը մինչև հոկտեմբերի 30-ը փոխանցեք հետևյալ բանկային հաշվեհամարին՝ որպես վճարման նպատակ նշելով «Գիտաժողովի գրանցման վճար *Ձեր ազգանունը *Ձեր անունը»
Ստացող՝ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա ՀԿ (ՀՎՀՀ 02609592)
Բանկ՝ Ինեկոբանկ ՓԲԸ
Հաշվի համար՝ 2050022358151001
Եթե ասոցիացիայի անդամ եք և ցանկանում եք 2023 տարվա անդամավճարը (5000 ՀՀ դրամ) մուծել կամ նոր եք ուզում անդամագրվել, ապա նույն հաշվեհամարին առանձին գործարքով վճարեք գումարը՝ որպես նպատակ նշելով «2023 անդամվճար *Ձեր ազգանունը *Ձեր անունը»:
Գիտաժողովի ծրագիր
Օր 1 (Նոյեմբերի 4)․
8:00-8:50 Մասնակիցների գրանցում
8:50-9:00 Գիտաժողովի բացում Մ․ Գեմիլյան
Նիստ 1. Հելիկոբակտեր պիլորի
Նախագահողներ՝ Ֆ. Մեգրո, Մ․ Գեմիլյան
9:00-9:30 Հելիկոբակտեր պիլորի․ պատմություն, ձեռքբերումներ ու ուղեցույցներ- Պ․ Մալֆերթայներ (Գերմանիա)
9:30-10:00 Հելիկոբակտեր պիլորի. մանրէաբանություն, կայունություն- Ֆ․ Մեգրո (Ֆրանսիա)
10:00-10:30 Հելիկոբակտեր պիլորի. ադապտացված հայկական ուղեցույցներ- Մ․ Գեմիլյան (Հայաստան)
10:30-10:50 UEG շաբաթ 2023․ Նորություններ կերակրափողի խանգարումների վերաբերյալ- Ա․ Ղարաբաղցյան (Հայաստան)
10:50-11:10 UEG շաբաթ 2023․ Նորություններ ստամոքսի և 12մատնյա աղիքի խանգարումների վերաբերյալ- Վ․ Աֆյան (Հայաստան)
11:10-11:20 Հարց և պատասխան
11:20-11:50 Սուրճի ընդմիջում
Նիստ 2. Աղիքային միկրոբիոտա
Նախագահողներ՝ Մ. Ռաջիլիչ-Ստոյանովիչ, Ս. Գրիգորյան
11:50-12:20 Միկրոբիոտայի դերը առողջության և հիվանդության մեջ- Մ. Ռաջիլիչ-Ստոյանովիչ (Սերբիա)
12:20-12:40 Աղիքային միկրոբիոտա և լյարդի հիվանդություններ- Հ․ Թիլգ (Ավստրիա)
12:40-13:00 UEG շաբաթ 2023. Նորություններ միկրոբիոտայի վերաբերյալ- Ս․ Գրիգորյան (Հայաստան)
13:00-13:30 ՖՄՏ. ներկայիս ցուցումներ և պոտենցիալ օգտագործում- Վ. Ֆուսկո (Իտալիա)
13:30-13:50 Հայաստանում ՖՄՏ ներդրման խթանում. մարտահրավերներ և հնարավորություններ- Ի․ Նավոյան (Հայաստան)
13:50-14:00 Հարց և պատասխան
14:00-15:00 Ճաշի ընդմիջում
Նիստ 3. Աղիք-գլխուղեղ առանցքի խանգարումներ
Նախագահողներ՝ Դ. Դումիտրասկու, Ա․Հազոյան
15:00-15:20 Սննդակարգը գրգռված աղիքի համախտանիշի դեպքում. ապացույցներ և պրակտիկա- Ա․ Քոչարյան (Հայաստան)
15:20-16:00 Գրգռված աղիքի համախտանիշ՝ բացառմա՞ն, թե՞ դրական ախտորոշում. Տանդեմ զրույց՝ Դ․ Դումիտրասկու (Ռումինիա) և Թ․ Ռոկկաս (Հունաստան)
16:00-16:20 UEG շաբաթ 2023. Նորություններ է աղիք-գլխուղեղ առանցքի խանգարումների վերաբերյալ- Մ․ Գրիգորյան (Հայաստան)
16:20-16:50 Աղիք-գլխուղեղ առանցքի խանգարումներով պացիենտների մոտ հոգեբուժական համակցված հիվանդությունների ախտորոշում և բուժում- Դ․ Դումիտրասկու (Ռումինիա)
16:50-17:10 Փորկապություն ունեցող պացիենտի բուժման մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանում- Ա․ Գաբրիելյան (Հայաստան)
17:10-17:20 Հարց և պատասխան
17:20-18:00 Սատելիտային սիմպոզիում 1
Օր 2 (Նոյեմբերի 5 )․
08:30-09:00 Մասնակիցների գրանցում
Նիստ 1․ Լյարդ
Նախագահողներ՝ Ռ. Կարագոզյան, Գ. Հակոբյան
9:00-9:20 UEG շաբաթ 2023: Նորություններ լյարդի հիվանդությունների վերաբերյալ- Գ. Հակոբյան (Հայաստան)
9:20-9 40 Նորություններ EASL միջազգային լյարդի կոնգրեսից, Վիեննա, հունիսի 21-24 – Ա. Ներսիսյան(Հայաստան)
9:40-10:00 UEG շաբաթ 2023: նորություններ ենթաստամոքսային գեղձի վերաբերյալ- Ս. Երիցյան
10:00-10:20 Լավագույնը մարսողական հիվանդությունների շաբաթից (DDW), Չիկագո, մայիսի 6-9- Մ. Գեմիլյան (Հայաստան)
10:20-10:40 Սնուցումը լյարդի քրոնիկ հիվանդությունների ժամանակ- Ր. Կարագոզյան (ԱՄՆ)
10:40-11:00 Սուրճի ընդմիջում
11:00-12:20 Դեկոմպենսացված ցիռոզով հիվանդների կառավարման մարտահրավերները Հայաստանում. կլինիկական դեպքերի վրա հիմնված քննարկումներ – կլինիկական ամբիոնի դեպքերի ներկայացում, որին կհաջորդի միջազգային պանելային քննարկում
11:00-11:20 Դեպք 1 ներկայացնող՝ Ա. Հազոյան (Հայաստան)
11:20-11:40 Պանելային քննարկում
11:40-12:00 Դեպք 2 ներկայացնող՝ Է. Բաղդասարյան (Հայաստան)
12:00-12:20 Պանելային քննարկում
12:20-12:30 Հարց և պատասխան
12:30-13:30 Ճաշի ընդմիջում
Նիստ 2. Էնդոսկոպիա
Նախագահողներ՝ Ա. Չեքմեդիան, Ա. Խալաթյան
13:30-13:50 UEG շաբաթ 2023. Նորություններ աղիքի բորբոքային հիվանդության (ԱԲՀ) վերաբերյալ- Գ․ Մացակյանյան (Հայաստան)
13:50-14:10 Պատահական ընդդեմ ծրագրված սկրինինգի․ ո՞րն է ավելի նախընտրելի- Ա․ Չեքմեդիան (Ուրուգվայ)
14:10-14:40 Հաստ աղիքի նախաքաղցկեղային ախտահարումների բուժում- Կ․ Մանուկյան (Հայաստան)
14:40-15:10 Մոխրագույն դաշտեր էնդոսկոպիայում – Ա. Խալաթյան (Հայաստան)
15:10-15:50 Էնդոսկոպիկ ուլտրաձայնի դերը ենթաստամոքսային գեղձի և լյարդի խանգարումների մեջ- Հ. Ասլանյան (ԱՄՆ)
15:50-16:10 Արհեստական բանականությունը կոլոնոսկոպիայում․ մեր փորձը Հայաստանում- Ն. Զալինյան (Հայաստան)
16:10-16:30 Պանելային քննարկում. Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի ազգային ծրագրի իրականացման մարտահրավերներն ու հնարավորությունները
16:30-16:40 Հարց և պատասխան
16:40-16:50 Եզրափակիչ խոսք, գիտաժողովի ամփոփում
Մոդերատորներ
Ֆրենսիս Մեգրո
Ֆրանսիս Մեգրոն Բակտերիոլոգիայի պրոֆեսոր է Բորդոյի համալսարանում, Բակտերիոլոգիայի լաբորատորիայի վարիչն է Պելեգրեն հիվանդանոցում (Բորդո, Ֆրանս…Կարդալ ավելին
Մանիկ Գեմիլյան
Մանիկ Գեմիլյանը Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի ավագ դասախոս է: Բացի …Կարդալ ավելին
Միրյանա Ռաջիլիչ-Սթոյանովիչ
Բժիշկ Միրյանա Ռաջիլիչ-Սթոյանովիչը աղիքային մոլեկուլային էկոլոգիայի բնագավառում գիտությունների թեկնածու է և աղիների մանրէների բազմազանության …Կարդալ ավելին
Սոֆյա Գրիգորյան
Սոֆյա Գրիգորյանը ՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդաբա…Կարդալ ավելին
Դան Դումիտրասկու
Պրոֆեսոր Դան Լ Դումիտրասկու բ.գ.թ., AGAF, RFF, EAPMF Բժշկության 2-րդ բաժանմունք, Յուլիու Հատիեգանու համալսարան Բժշկության և դեղագործության C…Կարդալ ավելին
Գագիկ Հակոբյան
Գագիկ Հակոբյանը դոցենտ է, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի վարիչն է: Ն…Կարդալ ավելին
Ասատուր Չեքմեդյան
Աստղիկ Խալաթյան
Աստղիկ Խալաթյանը ՍԱՏ էնդոսկոպիստ է ՄԻքայելյան Համալսարանական Կլինիկայում; Նա կատարում է ախտորոշիչ էնդոսկոպիա, էնդոսկոպիկ մուկոզալ ռեզեկցիա, …Կարդալ ավելին
Րաֆֆի Կարագոզյան
Աննա Հազոյան
ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի…Կարդալ ավելին
Խոսնակներ
Պիտեր Մալֆերթայներ
Պետեր Մալֆերթայները Ներքին հիվանդությունների պրոֆեսոր է և Գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ Օտտո …Կարդալ ավելին
Գայանե Մացակյան
Գայանե Մացակյանը ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գա…Կարդալ ավելին
Անուշ Ղարաբաղցյան
Անուշ Ղարաբաղցյան՝ ԵՊԲՀ, Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և…Կարդալ ավելին
Հերբերտ Թիլգ
Բժշկագիտության պրոֆեսոր, ներքին հիվանդությունների բաժին I, գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի, նյութափոխանակության; Էնդոկրինոլոգիա, Ինսբրուկ…Կարդալ ավելին
Թեոդոր Ռոկկաս
Թեոդոր Ռոկասը, MD, PhD (U.K.), FACG, AGAF, FEBGH, ստացել է բժշկի որակավորումը Արիստոտելյան համալսարանի բժշկական դպրոցից Թեսալոնիկիում, Հունա…Կարդալ ավելին
Մարի Գրիգորյան
Մարի Գրիգորյան՝ ԵՊԲՀ, Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպ…Կարդալ ավելին
Կարեն Մանուկյան
արեն Մանուկյանը ՍԱՏ էնդոսկոպիայի ծառայության ղեկավարն է Միքայելյան համալսարանական կլինիկայում։ Բացի ստանդարտ ախտորոշիչ հետազոտություններից ն…Կարդալ ավելին
Հարրի Ասլանյան
Նանե Զալինյան
Ասյա Գաբրիելյան
Ասյա Գաբրիելյանը ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Գա…Կարդալ ավելին
Սոնա Երիցյան
Էդմոնդ Բաղդասարյան
Էդմոնդ Բաղդասրայանը՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի ասիտենտ է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդա…Կարդալ ավելին