Ասոցիացիայի անդա՞մ եք(Պարտադիր)
Կլին. օրդինատոր(Պարտադիր)
Hidden
Գիտաժողովի գրանցման վճարներն են. Միջազգային դելեգատների համար՝ 100 եվրո. Հայաստանյան դելեգատների համար․ Եթե վճարում եք բանկային փոխանցումով մինչև 30․10․2023 ՝ 13 000 ՀՀ դրամ Նշված ամսաթվից հետո հնարավոր է վճարել միայն տեղում՝ 15 000 դրամ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամների համար*՝ 7 000 ՀՀ դրամ * Եթե անդամավճարը վճարել եք բանկային փոխանցումով մինչև 30․10․2023 թ․, այլապես գործում է ոչ անդամների համար սահմանված վճարը․ Կլինիկական օրդինատորների համար՝ անվճար

Մեր մասին

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2012 թ․-ին։

Պատմություն

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2012 թ.: Այն միավորում է ինչպես
գաստրոէնտերոլոգների, այնպես էլ տարբեր մասնագիտությամբ բժիշկների, ովքեր հետաքրքրված են
գաստրոէնտերոլոգիայի ոլորտով: Ասոցիացիայի նախագահն է ՀՀ ԱՆ Աղեստամոքսաբանության գծով
խորհրդատու Մանիկ Գեմիլյանը: Անդամների թիվը մոտ 70 է:
Ասոցիացիայի հիմնական նպատակներից են՝ սատարել հայ բժշկագիտության զարգացմանը,
աջակցել գաստրոէնտերոլոգիայի բնագավառում բժշկագիտական, ուսումնագիտական, գիտահետազոտական
և կլինիկական աշխատանքների զարգացմանն ու բարեփոխումներին, աջակցել հայ բժիշկ-գիտնականների
համախմբանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, հրապարակել տեղեկություններ համաբժշկական
նորությունների, բժշկական սարքավորումների տեխնիկական նվաճումների և դեղանյութերի վերաբերյալ,
կազմակերպել ինտերնետային կայքէջ, մասնագիտական տեղեկատվության գիտական պարբերական և
տեղեկատվության համախմբման և սփռման այլ միջոցներ, կազմակերպել գիտաժողովներ, գործնական
պարապմունքներ, դասնթացներ, սեմինար-քննարկումներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ:
Իր գործունեության ընթացքում Ասոցիացիան կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ և
սեմինարներ՝ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում և Արցախում: 2014 թ. Ասոցիացիան դարձել է
Եվրոպական գաստրոէնտերոլոգիական միության (United European Gastroenterology – UEG)
անդամ ասոցիացիա, իսկ 2016 թ. Ասոցիացիայի ներկայացուցիչը՝ Մանիկ Գեմիլյանը, այդ միության
Ազգային ասոցիացիաների ֆորումում ընտրվեց UEG կառավարող մարմնի՝ Գլխավոր ասամբլեայի անդամ:
2017 թ. Ասոցիացիան՝ Եվրոպական հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման խմբի
(EHMSG) հետ համատեղ UEG կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիր իրականացրեց՝
Հելիկոբակտեր պիլորի վարակի վարման և ֆեկալ տրանսպլանտացիայի եվրոպական ուղեցույցերի
Հայաստանի համար ադապտացման և Երևանում 2018 թ. նոյեմբերին կայացած միջազգային գիտաժողովին
այդ ադապտացված ուղեցույցերը ներկայացնելու համար:
2020 թ.՝ նախորդ միջոցառման հաջողությամբ ոգեշնչված, Եվրոպական գաստրոէնտերոլոգիայի,
էնդոկոպիայի և սնուցման ասոցիացիայի նախաձեռնությամբ (EAGEN) կայացավ համատեղ առցանց
գիտաժողով՝ «Մարսողական հիվանդություններ. սնուցման և միկրոբիոտայի մոդուլյացիայի թերապևտիկ
դերը» թեմայով, որտեղ հանդես եկան ոլորտի ճանաչված միջազգային փորձագետներ, այնպես էլ
Ասոցիացիայի անդամներ: Չնայած պանդեմիային և պատերազմական վիճակին՝ միջոցառումը մեծ
հաջողություն ունեցավ /մոտ 150 մասնակից՝ Հայաստանից և այլ երկրներից/:

2012-2021 թվականներին ասոցիացիայի նախագահը եղել է՝ Է․ Հ․ Գրիգորյանը։

2021 թ․-ից մինչ օրս ասոցիացիայի նախագահն է՝ Մ․ Բ․ Գեմիլյանը։

 

Մեր առաքելությունն է՝

հայկական բժշկագիտության Գաստրոէնտերոլոգիայի ոլորտը հասցնել և պահպանել միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան մակարդակին՝ համաշխարհային ասպարեզում բարձր մրցունակություն ապահովելով։

Մեր նպատակներն են՝

– Աջակցել բժիշկների, գիտնականների, երիտասարդ մասնագետների կլինիկական և գիտահետազոտական աշխատանքներին, փորձարարական մշակումներին:

– Աջակցել գաստրոէնտերոլոգիայի բնագավառում բժշկագիտական, ուսումնագիտա­կան, գիտահետազոտական և կլինիկական աշխատանքների զարգացմանն ու բարեփոխումներին: Մշակել և իրականացնել մասնագիտական և հանրամատչելի ծրագրեր և ուսումնասիրություններ:

– Աջակցել առողջության առաջնային պահպանմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը և զարգացմանը:

– Խթանել ազգաբնակչության առողջության պահպանման, վաղ ախտորոշման, պոլիկլինիկական և կլինիկական բուժման միջոցառումների կազմակերպումը

– Աջակցել հայ բժիշկ-գիտնականների համախմբանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

– Աջակցել և երաշխավորել մասնագետներին` Հայաստանում և արտասահմանում կայացող գիտաժողովներին մասնակցության հարցում:

– Հրապարակել տեղեկություններ համաբժշկական նորությունների, բժշկական սարքավորումների տեխնիկական նվաճումների և դեղանյութերի վերաբերյալ:

– Կազմակերպել ինտերնետային կայքէջ, մասնագիտական տեղեկատվության գիտական պարբերական և տեղեկատվության համախմբման և սփռման այլ միջոցներ:

– Ապահովել կազմակերպության համագործակցությունը, բաժանորդագրությունը և թղթակցությունը մասնագիտական միությունյունների և տարբեր միավորումների:

– Կազմակերպել գիտաժողովներ, գործնական պարապմունքներ, դասնթացներ, սեմինար-քննարկումներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ, անցկացնել անկախ սոցիոլոգիական հետազոտություններ:

 

 

Խորհրդի անդամներ

Սոֆյա Գրիգորյան

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար

Սոֆյա Գրիգորյանը ՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի
դասախոս է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդաբան է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում։ Դասավանդում է նաև օտարերկրյա ուսանողների: Նա
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղարն է, Եվրոպական գաստրոէնտերոլոգիական միության
(UEG) Ազգային ասոցիացիաների ֆորումում Հայաստանի ներկայացուցիչն է 2021 թվականից։ Հանդիասնում է
Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ։

Սոֆյա Գրիգորյանը ՝ ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերելոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս է, նա նաև բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդաբա…Կարդալ ավելին

Գագիկ Հակոբյան

Հիմնադիր խորհրդի անդամ

Գագիկ Հակոբյանը դոցենտ է, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների
(գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի վարիչն է: Նա նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավարն է: Դոց. Հակոբյանը Գաստրոէնտերոլոգների
հայկական ասոցիացիայի հիմնադիր Խորհրդի անդամ է, Լյարդաբանական հայկական ասոցիացիայի քարտուղարը: Նա
ունի մի շարք գիտական աշխատանքներ, որոնք տպագրված են ինչպես միջազգային գրախոսվող, այնպես էլ տեղական
ամսագրերում:

Գագիկ Հակոբյանը դոցենտ է, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի վարիչն է: Ն…Կարդալ ավելին

Նարինե Փաշինյան

Հիմնադիր խորհրդի անդամ

Նարինե Փաշինայնը՝ դոցենտ է, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների
(գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս։ Նա նաև Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկ է։ Դոց. Փաշինայնը Գաստրոէնտերոլոգների
հայկական ասոցիացիայի հիմնադիր Խորհրդի անդամ է։

Նարինե Փաշինայնը՝ դոցենտ է, Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս։ …Կարդալ ավելին

Նորայր Մարգարյան

Հիմնադիր խորհրդի անդամ

Նորայր Մարգարյանը գաստրոէնտերոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու։Դիագնոստիկա բժշկական միավորումում աշխատում է 1998 – 2009 և 2013 թ.-ից։ 12 գիտական աշխատությունների հեղինակ է։
Հայաստանի գաստրոէնտերոլոգների և Բժշկական ախտորոշման հայկական ասոցացիաների անդամ է։

Նորայր Մարգարյանը գաստրոէնտերոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու։Դիագնոստիկա բժշկական միավորումում աշխատում է 1998 – 2009 և 2013 թ.-ից։ 1…Կարդալ ավելին

Հասմիկ Ղազինյան

Հիմնադիր խորհրդի անդամ

Հասմիկ Լևոնի Ղազինյան  վարակաբան, լյարդաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ։

Հասմիկ Լևոնի Ղազինյան  վարակաբան, լյարդաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ։ …Կարդալ ավելին

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան հանդիսանում է Գաստրոէնտերոլոգիական Եվրոպական Միության անդամ