Գիտական նախագծի մրցույթ

Հարգելի գործընկերներ, ✨
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան 📚 հայտարարում է գիտական նախագծի մրցույթ` Գաստրոէնտերոլոգիա, Ընդհանուր վիրաբուժություն, Ճառագայթային ախտորոշում և Էնդոսկոպիա մասնագիտություններով կլինիկական օրդինատորների համար: 🏥🔬 Մրցույթի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ակտիվությունը 🌟 և նպաստել գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության զարգացմանը 🩺 Հայաստանում: 🇦🇲
Մրցույթի չափանիշներ 📋:
📌 Կարող են մասնակցել մինչև 3 հոգուց կազմված խմբեր 👩‍🔬👨‍🔬👩‍🔬
📌 Առաջարկեք նախագիծ, որը հնարավոր է իրագործել` մինչև 1 տարի ժամանակահատվածում 📆
📌 Պետք է հստակ նշված լինեն նպատակը, խնդիրները և դրանց կատարմանն ուղղված գործողությունների նկարագրությունը և ժամանակացույց 📊
📌 Հետազոտությունը ավարտելուց մինչև 1 տարի ժամկետում պետք է գրված լինի գիտական հոդված կամ թեզիս, որը կներկայացվի որևէ միջազգային գրախոսվող ամսագիր 🌍✍️
🏆 Լավագույն երկու նախագծերը կստանան մրցանակներ:
🥇 Լավագույնը՝ UEG – United European Gastroenterology summer school 2025-ի գրանցում խմբի բոլոր անդամների համար և ընդհանուր 180 000 դրամ 💰
🥈 Երկրորդ տեղը՝ միայն UEG – United European Gastroenterology summer school 2025-ի գրանցում 📜
🔄 Ամեն եռամսյակը մեկ պետք է ներկայացվի կատարաված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն 📈, իսկ նախագծով նախատեսված ժամկետներում աշխատանքը չներկայացնելու դեպքում հաղթած մասնակիցները պետք է վերադարձնեն դրամաշնորհը ❗
📌 Բոլոր մասնակիցները պետք է լինեն Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ։
Դիմումի ընթացք 📨:
📧 Հայտերն ուղարկել՝ info@gastroenterology.am էլեկտրոնային հասցեին
📞 Հարցերի դեպքում զանգահարել՝ +37498829969 հեռախոսահամարին կամ գրել info@gastroenterology.am էլեկտրոնային հասցեին։
Ընտրության ընթացք ✅:
• Բոլոր դիմումները կստուգվեն գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի հատուկ հետազոտական հանձնաժողովի կողմից 🕵️‍♂️👩‍⚕️
📅 Դիմելու վերջնաժամկետը` 2024 թ. Հունվարի 20 ժ. 18:00
📢 Բոլոր դիմորդները կտեղեկացվեն իրենց դիմումի կարգավիճակի մասին մինչև 2024 թվականի հունվարի 28-ը
Հ․Գ․ Փետրվարի 4-18՝ UEG ամառային դպրոցի հայտադիմումների ընդունման ժամկետ։