Ասոցիացիայի անդա՞մ եք(Պարտադիր)
Կլին. օրդինատոր(Պարտադիր)
Hidden
Գիտաժողովին մասնակցությունը անվճար է ասոցիացիայի անդամների համար, ովքեր վճարել են այս տարվա անդամավճարը կամ կվճարեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ, հակառակ դեպքում, մասնակցության արժեքը կլինի 5000 դր։ Մուտքն ազատ է կլինիկական օրդինատորների, ուսանողների և Արցախից բռնի տեղահանված բժիշկների համար:

Այցելություններ ՀՀ մարզեր

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել այս տարի մեր ասոցիացիայի կողմից կազմակերպված ծրագրերից մեկը:
Տարվա ընթացքում ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվել են սեմինարներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել է նաև ասոցիացիայի նախագահ Մ. Բ. Գեմիլյանը: Սեմինարների գլխավոր թեման է եղել Հռոմ 4 ուղեցույցը՝ մասնավորապես ֆունկցիոնալ դիսպեպսիա և գրգռված աղիքի համախտանիշ ախտորոշմամբ պացիենտների վարումը առաջնային օղակի բժիշկների կողմից:
Սեմինարները եղել են արդյունավետ, հնչել են բազմաթիվ հարցեր հետաքրքրված մասնագետների կողմից:
Ծրագիրը շարունակվելու է գալիք տարում: