Լյարդաբանական դպրոց

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան Abbott դեղագործական ընկերության հետ համատեղ 2012 և  2013 թթ. նախաձեռնել և անց է կացրել  "Հեպատոլոգիական դպրոց" անվանումով սեմինարների երկու շարք՝ նախատեսված գաստրոէնտերոլոգների և ընդհանուր պրակտիկայի այն բժիշկների համար, ովքեր զբաղվում են գաստրոէնտերոլոգիական խնդիրներով:

 

Յուրաքանչյուր Դպրոցի ընթացքում տեղի է ունեցել 6 հանդիպում, որոնց ժամանակ քննարկվել են հետևյալ թեմաները.

Լյարդի ֆունկցիայի հետազոտություն

Լյարդի ալկոհոլային հիվանդություն

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն

Լյարդի դեղորայքային/տոքսիկ ախտահարում

Վիրուսային հեպատիտներ

Ամփոփում և ամենամյա Hepatology Live միջազգային գիտաժողովի տվյալների ամփոփ ներկայացում


Այսպիսի նախաձեռնությունը խիստ արդիական և օգտակար է գնահատվել մասնակից բժիշկների կողմից: Հանդիպումները հրաշալի հնարավորություն ընձեռեցին պրակտիկ բժիշկներին ծանոթանալ լյարդաբանության ժամանակակից զարգացումներին, միասին քննարկել վիճահարույց հարցերը, ոլորտի առաջատար մասնագետներին հարցեր ուղղել պրակտիկայում հանդիպած բարդ դեպքերի վերաբերյալ:

Վերջին հնարավորությունն ավելի մատչելի դարձնելու համար Ասոցիացիան նախատեսում է ստեղծել կլինիկական դեպքերի քննարկման առցանց ֆորում՝ Ասոցիացիայի անդամ բժիշկների համար: