Նախագիծ-մրցույթ երիտասարդ մասնագետների համար

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան Abbott ընկերության աջակցությամբ 2013 թ. հայտարարել էր նոր Rising Star նախագծի թողարկումը:

Նախագծի նպատակն է՝ երիտասարդ մասնագետների զարգացման աջակցությունը՝ միջազգային կոնգրեսներին և սիմպոզիումներին մասնակցության, տարբեր երկրներից կոլեգաների հետ փորձի փոխանակման միջոցով:

Ասոցիացիայի անդամների համար հայտարարվել էր լավագույն գիտական նախագծի մրցույթ, որի հաղթողը հնարավորություն է ստանալու մասնակցել 2014 թ. անցկացվելիք միջազգային լյարդաբանական գիտաժողովին:

Մրցույթի հաղթող է ճանաչվել Նաիրա Գևորգյանը ԵՊԲՀ թերապիայի թ. 4 ամբիոնից (կլինիկական բազան՝ "Արմենիա" Հանրապետական բժշկական կենտրոն): Նրա ներկայացրած նախագիծը ուղղված է ֆունկցիոնալ դիսպեպսիայի ժամանակ մեբեվերինի (Դյուսպատալին) և պանտոպրազոլի զուգակցված թերապիայի արդյունավետության և տանելիության գնահատմանը՝ պանտորպազոլով մոնոթերապիայի հետ համեմատությամբ: