"Այսուհետ առանց ծխի" հակածխախոտային քարոզարշավ

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան շահել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթը՝ ներկայացնելով հակածխախոտային ծրագրի նախագիծ, որի անվանումն է «Ծխելը դադարեցնելու սատարում և դրա բարերար ազդեցության քարոզում Հայաստանի բնակչության համար»:

 

Ծրագրում նախատեսվում է ստեղծել Ֆեյսբուք սոցիալական կայքում էջ և խումբ, որտեղ քննարկվելու են ծխելը թողնելու առավելությունները: Բոլորը կարող են միանալ, հատկապես այն մարդիկ, ովքեր թողել են ծխելը կամ ցանկանում են ձերբազատվել այդ վնասակար սովորությունից: Մեր կայքում նույնպես ստեղծվել է այս թեմային նվիրված էջ

 

Նկարահանվելու է նաև կարճ տեսահոլովակ, որտեղ կներկայացվեն նշված ֆեյսբուքյան էջն ու խումբը և նորից կքարոզվի ծխելուց զերծ ապրելու բարերար ազդեցությունը: Այս հոլովակում ցանկանում ենք ընդգրկել այնպիսի մարդկանց, ովքեր իրականում թողել են ծխելը և դրանով բարելավել իրենց առողջությունը: