Մրցույթ գիտաժողովին անվճար մասնակցելու համար

Գաստորոէնտերոլոգների հայկական ասոցիացիան հայտարարում է մրցույթ իր երիտասարդ (մինչև 40 տարեկան) անդամների համար: Մրցույթի հաղթողները բացառիկ հնարավորություն են ստանալու մասնակցել առաջին եվրոպական ամփոփիչ Gastro Update գիտաժողովին, որը կկայանա ս.թ. մայիսին Վիեննայում, առանց վճարելու 500 եվրո գրանցման վճարը: Ասոցիացիայի անդամները կարող են մանրամասներին ծանոթանալ` մուտք գործելով կայք իրենց գաղտնաբառի օգնությամբ: Դիմելու վերջնաժամկետը 2014 թ. փետրվարի 25-ն է: