Ծխելը թողնելը

Ծխելը թողնելը ունի շատ մեծ դրական նշանակություն, ինչպես անհատական առումով, այնպես էլ հասարակական առումով ըդնհանրապես: 

Անհատական մակարդակով ծխելուց հրաժարվելը ունի դրական էֆեկտ առողջության վրա ինչպես անհապաղ, այնպես էլ հեռավոր ազդեցությամբ պայմանավորված: Արդեն առաջին օրվա ընթացքում....

 

ածխածնի օքսիդի մակարդակը օրգանիզմում ընկնում է և հավասարվում չծխողի օրգանիզմում առկա մակարդակին: Այն կանանց երեխաները, ովքեր թողել են ծխելը մինչև հղիությունը, ծնվում են նույնպիսի քաշով, ինչպիսիք երբևէ չծխող կանաց երեխաները: Բացի այդ ծխելը դադարեցնելը ունի ակնառու տնտեսական շահ. ԱՄՆ-ում 40-ամյա ծխողի համար ծխախոտի վրա ծախսվող գումարը կյանքի ընթացքում կազմում է 20 000- 56 000 ԱՄՆ դոլար (կախված նրանից, թե քանի տուփ ծխախոտ է օգտագործում ծխողը՝ մեկից քիչ, թե երկուսից ավել):


Ծխելու ծախսերը հասրակության համար պատկերավոր կերպով արտահայտում է Միացիալ Թագավորությունը: Օրինակ՝ Անգլիայում 2006-2007 թթ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բուժումը Ազգային առողջապահության կազմակերպության համար կազմել է 2,7 մլրդ ֆունտ ստերլինգ: 2009 թ.-ին Անգլիայում բոլոր հոսպիատալիզացիաների 5%-ը 35-ից բարձր տարիքի մարդկանց մոտ կապված են եղել ծխելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներով:


Չնայած նրան, որ Միացիալ Թագավորությունում ծխախոտային արտադրանքի արդյունում կուտակված հարկերը կազմում են տարեկան 10 մլրդ ֆունտ ստորլինգ, այնուամենայնիվ տարեկան վնասը հասարակության համար կազմում է մոտ 13, 74 մլրդ ֆունտ, որը պայմանավորված է նաև ծխեկու հետևանքով անաշխատունակ մարդկանց թվի աճով:


Կատարված հոտազոտությունները ( GYTS և GATS) ցույց են տվել , որ ծխելը թողնելու միտում կա ինչպես դեռահասների և երիտասարդների շրջանում, այնպես էլ մեծահասկների: 
Չորս երկրներում հարցմանը մասնակցած մեծահասակ ծխողների մեծամասնությունը ծխելը դադարեցնելու ցանկություն է արտահայտել. Լեհաստան - 51,1%, Թուրքիա- 53,0%, Ռուսաստանի Դաշնություն - 60,3%, Ուկրաինա - 67,9%: 


Ծխելուց հրաժարվելը պահանջում է պարտավորվածություն ինչպես անհատների կողմից, այնպես էլ պետության: Անհատական մոտեցման հետ մեկտեղ անհրաժեշտ են բարենպաստ պայմանների ստեղծում ծխելը թողնել ցանկացողների համար: "ԱՀԿ գլոբալ ծխախոտային էպիդեմիայի 2009թ զեկուցման" համար հավաքված տվյալները Եվրոպական տարածաշրջանի 87% երկրներում ցույց են տվել, որ փոխարինող նիկոտինային թերապիան վճարովի է և ծխելը թողնել ցանկացողների 
ընդհամենը 40% է ստանում անվճար աջակցություն:

 

Ինչպես ցույց են տալիս տվյալները, դեղորայքային բուժումը կրկնակի արդյունավետ է ծխելը թողնելու գործընթացում: Սակայն շատ քիչ թվով երկրներում է, որ այն ունի պետական ֆինանսավորում, որն անբարենպաստ պայմաններ է ստեղծում անվճարունակ խավի համար: