10 փաստ ծխող կանանց մասին

Որքանո՞վ են կանայք ավելի խոցելի գովազդային զանազան խաբեությունների նկատմամբ: Ի՞նչ վտանգի է ենթարկում ծխող կինն իր ապագա երեխային: Արդյո՞ք եթե ամուսինը ծխում է, կինը չի վտանգվում դրանից... Եվ քանի՞ կին զոհ է տարեկան տանում ծխախոտը....

 

 

1. Մեկ միլիարդ ծխողներից մոտ 200 միլիոն կանայք են


Ծխախոտ սպառողների շրաջանում կանայք ավելի փոքր տոկոս են կազմում : Ամբողջ աշխարհում տղամարդկանց մոտ 40% են ծխում , իսկ կանանց մոտ 9%: Սակայն ծխախոտ սպառող կանաց շրջանում էպիդեմիան որոշ երկրներում արտահայտված կերպով աճում է: Պահանջվում են հավելյալ հետազոտություններ կանանց շրջանում ծխախոտի օգտագործման միտումները հասկանալու համար:


2. Ներկայումս որոշ երկրներում ծխող տղաների և աղջիկների թիվը գրեթե նույնն է


Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրությունները երիատասարդների շրջանում 151 երկրներից գրեթե կեսում հայտնաբերել են ծխող աղջիկների և տղաների թվի հավասարություն: Փաստերը թույլ են տալիս ենթադրել, որ այս երիտասարդները կշարունակեն ծխել նաև հասուն տարիքում:


3. Տղաները և աղջիկները սկսում են ծխախոտ օգտագործել տարբեր պատճառներով


Աղջիկների շատ ավելի մեծ տոկոս ի համեմատ տղաների համարում է, որ ծխելը լավ միջոց է արդյունավետ կերպով քաշը կարգավորելու և վերահսկելու համար: Աղջիկների շրջանում ծխելը ասոցիացվում է ցածր ինքնագնահատականի հետ, ըստ որոշ զարգացած երկրների առկա փաստերի աղջիկների ինքնագնահատականը ավելի ցածր է, քան տղաներինը:


4. Ամեն տարի ծխելու արդյունքում մահանում է 1,5 միլիոն կին

 

Ավելի քան 5 միլիոն մարդ տարեկան մահանում է ծխախոտի օգտագործման արդյունքում, որից 1,5 միլիոնը կանայք են : Այդ կանանց մեծամասնությունը (75%) ապրում է միջին կամ ցածր եկամտաբերությամբ երկրներում: Եթե չձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ապա 2030 թվականին ծխախոտից մահացության թիվը կհասնի 8 միլիոնի, որից 2,5 միլիոնը կկազմեն կանայք:


5. Կանայք հանդիսանում են ծխախոտային ինդուստրիաների թիրախ


Ծխախոտային արդյունաբերությունները շռայլորեն ֆինանսավորում են մարկետինգային ընկերություններին՝ գովազդի միջոցով ազդելու կանաց կողմից ծխախոտի սպառման մեծացման վրա, պրոպագանդելով ծխախոտի օգտագործումը որպես գեղեցկության, արդիականության և ազատության խորհրդանիշ: Բացի այդ, օր օրի աճում է այն կանանց թիվը, ովքեր ի վիճակի են իրենց համար գնել ծխախոտային արտադրանք:


6. "Թեթև" ծխախոտները առավել տարածված են կանանց շրջանում

 
Մատկետինգի մարտավարությունը սպառողական շուկա է ներգրավում հաճախորդների այնպիսի կեղծ կատեգորիաներով , ինչպիսիք են "թեթև" և "ցածր խեժի պարունակությամբ" ծխախոտներ: " Թեթև" ծխախոտn առավել շատ են սպառում կանայք (63% ի հակադրություն 43%), թյուրիմացաբար համարելով , որ դրանք առավել անվտանգ են:


7. Ծխախոտը տարբեր կերպ է ազդում կանանց և տղամարդկանց վրա


Ծխող կանայք ի համեմատ չծխողների ավելի մեծ թվով են տառապում անպտղությամբ: Հղիության ընթացքում ծխելը բարձրացնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը, կարող է բերել կրծքի կաթի քանակի քչացման: Կանաց մոտ ծխելը բարձրացնում է արգանդի վզիկի քաղծկեղի առաջացման ռիսկը:


8. Երկրորդային ծխից մահացության 64% բաժին է ընկնում կանանց


Ամբողջ աշխարհում ամեն տարի երկրորդային ծխի արդյունքում 430 000 մահացության դեպք է գրանցվում: 64% դրանցից բաժին է ընկնում կանանց: Որոշ երկրներում երկրորդային ծխի սպառնալիքը գերակշռում է ակտիվ ծխող կանանց թվին: Երկրագնդի բնակչության 90% մինչ այժմ պաշտպանված չէ իր երկրի կողմից մշակված օրենքներով , որոնք պիտի ապահովեն ծխից մաքուր շրջակա միջավայր:


9. Ծխող մարդիք չպետք է վտանգեն շրջապատողների առողջությունը երկրորդային ծխով


Հաճախ կանայք և երեխաները ի վիճակի չեն լինում խոչնդոտել ծխողներին և ապահովել ծխից ազատ միջավայր, այդ թվում իրենց իսկ բնակարաններում, աշխատավայրում և այլ հասարակական վայրերում:


10. Ծխախոտի դեմ պայքարի մարտավարության կարևոր մաս է հանդիսանում կանանց շրջանում ակտիվ հակածխախոտային պայքարը


Ծխախոտի օգտագործման դադարեցման և կանխարգելման յուրաքանչյուր ծրագիր պետք է ներառի մոր և մանկան առողջության պահպանման կառույցներ: