Ծխախոտ արտադրող ընկերությունները հատկապես կանանց համար նոր մարկետինգային ռազմավարություն են իրականացնում

Նոր ռազմավարական տեխնոլոգիաների ներդրումը ծխախոտային ինդուստրիաների կողմից սպառնում է հասարակական առողջությանը: Ընտրողական մարկետինգային ռազմավարությունը եվրոպական երկրներում զգալի բարձրացրել է ծխելու տարածվածությունը կանանց և աղջիկների շրջանում: Տարածաշրջանում կանանց 22% ծխում են: Այնինչ նախկինում ծխելը համարվում էր տղամարդկային ֆենոմեն:

  

 

Այսօր ծխելու տարածվածության տարբերությունը մեծահասակ կանանց և տղամարդկանց միջև մեծ չէ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրիան, Դանիան, Իռլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան և Միացիալ Թագավորությունը: Շվեյցարիայում և Նորվեգիայում ծխախոտի ամենօրյա օգտագործումը կանանց շրջանում նույիսկ գերազանցում է տղամարդկանց: Նմանատիպ պատկեր դիտվում է նաև Բուլղարիայում, Սլովենիայում և Խորվաթիայում:

 

Չնայած ծխելու վնասների մասին տեղեկատվության հոսքին, կանայք և աղջիկները մնում են ծխախոտային ինդուստրիաների շուկայում էֆեկտիվ սպառողներ, իսկ նոր կոմունիկացիաները ապահովում են սպառողական շուկայի աճը:

 

Ծխելու սովորույթը ձևավորվում է հիմնականում դեռահասության տարիքում, ծխախոտային ինդուստրիաները ամբարտավան կերպով որպես իրենց թիրախ ընտրում են այդ տարիքի աղջիկների:

 

Ինչու՞ աղջիկների

 

Քանի որ կանանց և աղջիկների շրջանում դիտվում է գնողականության աճ, ծխախոտային ինդուստրիան ծխելը ներկայացնում և դիտարկում է որպես անկախության, իրավունքների և հնարավորությունների խորհրդանիշ, դրանով իսկ մոտիվացնելով ծխախոտի սպառումը:

 

Օրինակ՝ 2009թ.-ին հայտնի միջազգային ամսագրերից մեկի շապիկին հայտնվեց մի նկար , որում պատկերված էր ծխող կին և հետին պլանում կանգնած տղամարդ: Այն բերեց կանանց կողմից այդ ծխախոտային ընկերության ապրանքանիշի սպառման բարձրացման 117%-ով:

 

Որոշ երկրներում ծխելու վնասների մասին տեղեկատվությունը ոչ պատշաճ մակարդակի վրա է կամ թերագնահատվում է ծխախոտային կախվածության փաստը:

 

 

Նոր տեսակի կոմունիկացիաներ

 

Չնայած բազմաթիվ երկրներում օրենսդրությունը արգելում է ծխախոտային արտադրանքի գովազդը, այնուամենայնիվ ծխախոտ արտադրողները կիրառում են այլ մարկետինգային հնարքներ: Ծխախոտային ընկերություններն օգտագործեւմ են այսպես կոչված "վիրուսային" մարկետինգ, օգտագործելով սոցիալական ցանցերը, բջջային հեռախոսները և բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաները , որպես միջոց մարկետինգային հաղորդագրությունները հասցնելու երեխաներին և մարդկանց:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆրանսիայում ֆիլմերի 3/4 –ում գլխավոր հերոսը ծխում է: Ռումինիայում 2010թ.-ին հետաքրքիր տենդենց էր նկատվում ՝ երիտասարդ բարետես աղջիկները (ծխախոտային ընկերություններում աշխատող) ծխողներին առջարկում էին օգտագործված ծխախոտային տուփերը փոխանակել իրենց կողմից գովազդվող ծխախոտի ամբողջական տուփի հետ:  

 

Կանանց ներգրավելու համար ծխախոտային ընկերությունները կիրառում են հետաքրքիր դիզայնով, մոդայիկ "հատուկ" տուփերով ծխախոտներ, որոնք անվանում են "թեթև", "բարակ", կամ "սուպեր-բարակ":

 

Ծխախոտային ինդուստրիան շարունակում է սպառման խթանումը այնպիսի ձևերով, որոնք ունեն չնչին սահմանափակումներ: Օրինակ` հովանավորելով սպորտի և արվեստի տարբեր բնագավառներ, ստեղծելով գովազդային վեբ-կայքեր, որոշակի ապրանքանիշի արտադրանքի ցուցադրում ֆիլմերում և հեռուստաընկերությամբ, ինչպես նաև ապրանքանիշի անվճար բաժանում: Այս ամենին ավելանում է նաև ծխախոտային ինդուստրիաների և հանրային առողջապահության անհավասար պայքարը:

 

Ծխախոտային ընկերությունները օգտագործում են իրենց ողջ ֆինանսական ներուժը, կիրառելով տարբեր մարկետինգային հնարքներ՝ խոչնդոտելու համար շուկայի հնարավոր սահմանափակումը և կարգավորումը:  Ծխախոտային ընկերությունները շարունակում են կասկածի տակ դնել ծխախոտի հնարավոր վնասները՝ չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններին, չափազանցնում են տնտեսական շահավետությունը, օգտագործելով քաղաքական գործիչների, արգելակում են ծխախոտի դեմ պայքարը, ֆինանսավորում են գիտնականներին և բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում նաև համալսարաններ:

 

Հետազոտությունները, որոնք հրապարակվել են British Medical Journal բժշկական ամսագրում, ցույց են տալիս, որ Հյուսիսային Ամերիկայի երկրներից մեկի 90 համալսարաններից և 16 բժշկական ֆակուլտետներց 39% ստացել են նվիրատվություն ծխախոտային ընկերությունների կողմից, իսկ 16 բժշկական ֆակուլտետներից 4-ը ստացել են հետազոտական դրամաշնորհ: