Ծխելը (հատկապես պատանի տարիքում) քայքայում է ուղեղը

Մարդիկ, ովքեր սկսում են ծխել դեռահաս տարիքում, ոչ միայն մեծ դժվարությամբ են թողնում այդ անառողջ սովորույթը, այլ նաև նրանց գլխուղեղի նեյրոնային համակարգը ավելի շատ է ենթարկվում ծխախոտի քայքայիչ ազդեցությանը, որի հետևանքով դժվարանում է որոշումներ կայացնելը և տուժում են ինտելեկտուալ կարողությունները: 

 

 

Ամերիկյան հետազոտողները սկանավորման են ենթարկել 42 երիտասարդ 16–ից 21 տարեկան տղամարդկանց և կանանց: Նրանց մի մասը երբևէ չէր ծխել, իսկ մյուս մասը ծխել էր օրական միջինում 6 գլանակ: Հետազոտության արդյունքում ծխողների գլխուղեղում հայտնաբերվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք զգալի գերազանցում էին չծխողների մոտ հայտնաբերված փոփոխություններին:


Ծխելը մարդկային գիտակցության ծրագրավորման վառ օրինակներից մեկն է: Յուրաքանչյուր ծխողի "անձնական ընտրության" հետևում թաքնվքած են երրորդ կողմի ֆինանսական հաշվարկները: Ծ
խախոտային մարկետոլոգները հսկայական խորամանկություններով և տեխնիկական միջոցներով ծխելու մեջ են ներքաշում մեծ քանակով կանանց և պատանիների: