Նիկոտինային աբստինենցիա կամ ժուժկալություն

Ծխախոտը առաջացնում է արագ և ուժեղ նիկոտինային կախվածություն. ինչպես ցանկացած թմրամոլության (նարկոմանիայի), տոքսիկոմանիայի ժամանակ, այնպես էլ նիկոտինային կախվածության ժամանակ նիկոտինի աբավարար քանակը կամ դրա բացակայությունը օրգանիզմում առաջացնում է այպես կոչված աբստինենտ համախտանիշ: Դրա ուժգնությունը ուղիղ համեմատական է ծխողի "ստաժին":

 

Ամբողջ խնդիրը նիկոտինի ուժեղ նարկոգեն հատկությունն է: Ըստ որոշ հետազոտողների կարծիքի, նիկոտինի նարկոգեն հատկությունն ավելի ուժեղ է, քան օփիումային թմրանյութերինը:

 
Ինչքա՞ն է տևում նիկոտինային աբստինենցիան


Առաջին օր


Նիկոտինային աբստինենտ սինդրոմը որպես օրենք սկսվում է վերջին ծխախոտի օգտագործումից արդեն 30-40 րոպե անց: Այն ծխողի համար ներկայացնում է թեթև, բայց կպչուն ցանկություն կրկին ծխելու կամ ծխախոտից հոտ քաշելու: Մոտավորապես երկու ժամ անց առաջանում է դիսկոմֆորտի կայուն զգացում, իսկ 5-6 ժամ անց անհանգստություն, գրգռվածություն, կենտրոնանալու դժվարացում:


Գագաթնակետ


Աբստինենտ սինդրոմի առաջին նշանները, որոնք մարդուն բերում են իսկական ֆիզիկական տանջանքներ, առաջանում են երկրորդ օրը և հասնում են իրենց գագաթնակետին երրորդ կամ կամ չորրորդ օրը: Այդ ժամանակ մարդու գլխում անընդհատ երկու միտք է շրջանառում ՝ "մի գուցե այնուամենայնիվ ծխել" և "Ինչպե՞ս հաղթահարել և չծխել": Այդ շրջանում ծխողները դառնում են չափազանց դյուրագրգիռ, ընկճված, նկատվում է նաև տրամադրության անկում, գլխացավ, գլխապտույտ, տագնապի զգացում, ձեռքերի դող, սրտխառնոց, թուլություն, հևոց, քրտնարտադրություն և այլն:


Առաջին ամիս


Երբ կուլմինացիոն պահն ավարտվում է, բավականին արագ սկսում են նահանջել սիմպտոմները, չնայած, որ ծխելու ցանկությունը դեռ պահպանվում է: Մարդու ըդհանուր ինքնազգացողությունը լավանում է: Ընդհանուր առմամբ առաջին ամսի վերջում արդեն մարդուն հաջողվում է հաղթահարել նիկոտինային ֆիզիկական կախվածությունը, բայց հոգեբանական կախվածությունը դեռ բավականին ուժեղ է: Ընդ որում, դա որպես այդպիսին ոչ այնքան նիկոտինի ազդեցության հետևանք է, որքան ծխելու ռեֆլեկտոր էֆեկտ:

 
Չնայած նրան, որ առաջին ամսում գրեթե վերանում են նիկոտինային աբստինենցիայի նշանները, այնուամենայնիվ բարձր է ծխելը վերսկսելու ռիսկը: Ձգտումը նիկոտինի նկատմամբ պահպանվում է մոտավորապես մեկ տարի, իսկ որոշ մարդկանց մոտ նույնիսկ երկու տարի: Սակայն պետք է նշել, որ ծխելը թողնելուց երկու տարի անց օրգանիզմը լիովին ձերբազատվում է ծխախոտային կախվածությունից և մասնակի վերականգնվում է այդ թմրանյութի քայքայիչ ազդեցության հետևանքներից: