Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում ծխելը թողնելուց հետո

Ծխելը թողնելու բարերար ազդեցությունը առողջության համար սկսվում է արտահայտվել առաջին իսկ ժամերից և նույնիսկ րոպեներից: Ծանոթանանք առողջացման ժամանակացույցին:

 

 

 

20 րոպե անց

Արյան ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունը և շնչառությունը վերադառնում են նորմալ ցուցանիշների:

 

8 ժամ անց

Վերջին ծխախոտի գլանակը ծխելուց արդեն 8 ժամ անց կիսով չափ օրգանիզմում կրճատվում է նիկոտինի և ածխածնի մոնօքսիդի քանակը, թթվածնի պարունակությունը արյան մեջ վերադառնում է նորմալ մակարդակի, բարելավվում է արյան շրջանառությունը և կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը: 

 

24 ժամ անց 

Արյան մեջ լիովին կարգավորվում է ածխածնի օքսիդի քանակը, թոքերը սկսում են հեռացնել լորձը և ծխախոտային թունավոր նյութերի մնացորդներ:

 

 

 

 

 

 

48 ժամ անց

Օրգանիզմում գրեթե նիկոտին չկա : Սկսում է բարելավվել համի և հոտառության ընկալիչները, կարգավորվում է ախորժակը:

 

 

72 ժամ անց

Շնչառությունը դառնում է ավելի ազատ, բրոնխիոլների լարվածությունը նվազում է, արյան մակարդելիությունը վերադառնում է նորմալ մակարդակի, նվազում է թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկը: 

 

2-3 շաբաթ անց 

Դուք կարող եք կատարել վարժություններ, վազել, աստիճաններ բարձրանալ և ըդհանրապես ապրել ֆիզիկապես ակտիվ կյանքով: Ծխողների մեծամասնության մոտ տհաճ երևույթները կապված ծխելու հետ վերանում են արդեն երկու շաբաթ անց:

 

 

 

 

 

 

 

1-9 ամիս անց

Ծխելը թողնելուց արդեն մեկ ամիս անց բրոնխների և թոքերի ախտահարված բջիջները սկսում են մեկը մյուսի հետևից փոխարինվել նոր, առողջ բջիջներով, հազը, թուլությունը վերանում են և Դուք սկսում եք մոռանալ դրանց գոյության մասին:

 

 

Եթե Դուք հասել եք այս փուլին, ապա կարող եք հպարտանալ, քանի որ ծխողների մեծամասնությունը մինչև այս փուլը կրկին վերադառնում են վատ սովորությանը:

 

 

 

 

 

 

 

 

1 տարի անց 

Հիմա Դուք պրակտիկորեն առողջ մարդ եք: Հաղթահարված է նաև ծխախոտից կախվածությունը, չունեք հևոց և հազում եք պաղպաղակի եռակի բաժին ընդունելուց հետո միայն: Սակայն դրանք ոչ բոլոր լավ նորություններն են. Ձեզ մոտ գրեթե երկու անգամ նվազել է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը: Բացի այդ, Դուք հասցրել եք խնայել մի կլորիկ գումար:

 

 

 

 

 

 

 

 

5 տարի անց 

Մինչև ծխելը թողնելը Ձեր արյան մեջ ներթափանցում էին բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք բարձրացնում էին ինսուլտի առաջացման ռիսկը: Հիմա երբ արդեն 5 տարի է ինչ Դուք չեք ծխում , ինսուլտի առաջացման ռիսկը Ձեզ մոտ չի գերազանցում չծխողների մոտ ինսուլտի զարգացման ռիսկին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 տարի անց 

Ինչպես հայտնի է, ծխողների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը բավականին բարձր է, ընդ որում ոչ միայն թոքի քաղցկեղի, այլ նաև շրթունքների, բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, միզապարկի, լյարդի, երիկամների և այլ օրգան-համակարգերի:

 

 


Ծխելը թողնելուց 10 տարի անց Ձեզ մոտ գրեթե երկու անգամ կրճատվել է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

 

 

 

 

 

 

 

 

 

15 տարի անց 

Վերջին ծխված ծխախոտի գլանակից 15 տարի անց Ձեր սիրտը և անոթները գրեթե մոռացել են, որ Դուք երբևէ ծաղրել եք նրանց: Այժմ սիրտ-անոթային ցանկացած հիվանդությամբ (ինֆարկտ, ինսուլտ և այլն) հիվանդանալու ռիսկը Ձեզ մոտ այնքան է, որքան Ձեր հասակակիցների մոտ, ովքեր երբևէ չեն ծխել:

 

Հիմա Դուք ունեք բոլոր շանսերը ապրելու առողջ, երջանիկ և վայելելու կյանքը: