Հայաստանի երիտասարդ պատվիրակները մասնակցեցին գաստրոէնտերոլոգիայի եվրոպական ամփոփիչ գիտաժողովին

Սույն թվականի մայիսի 16-17-ին Վիեննայում կայացավ գաստրոէնտերոլոգիայի ոլորտում ամփոփիչ կոնֆերանսը՝ EUROPEAN GASTRO UPDATE 2014:

 Երկու օրում տարբեր երկրներից հրավիրված ճանաչված մասնագետները ներկայացրեցին մարսողական համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշման, բուժման և տարբերակիչ ախտորոշման հետ կապված նորությունները, ներկաներին հնարավորություն ընդձեռվեց ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

Read more: Հայաստանի երիտասարդ պատվիրակները մասնակցեցին գաստրոէնտերոլոգիայի եվրոպական ամփոփիչ գիտաժողովին

Հաղթանակ դրամաշնորհային մրցույթում

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան շահել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհների համար մրցույթը՝ ներկայացնելով հակածխախոտային ծրագրի նախագիծ, որի անվանումն է «Ծխելը դադարեցնելու սատարում և դրա բարերար ազդեցության քարոզում Հայաստանի բնակչության համար»:

 

Ծրագրով նախատեսված է ստեղծել Ֆեյսբուք սոցիալական կայքում էջ և խումբ, որտեղ քննարկվելու են ծխելը թողնելու առավելությունները: Բոլորը կարող են միանալ, հատկապես այն մարդիկ, ովքեր թողել են ծխելը կամ ցանկանում են ձերբազատվել այդ վնասակար սովորությունից: Մեր կայքում նույնպես ստեղծվել է այս թեմային նվիրված էջ: Հետևեք թարմացումներին և միացե՛ք մեր ֆեյսբուքյան հակածխախոտային համայնքին:

 

Նկարահանվելու է նաև կարճ տեսահոլովակ, որտեղ կներկայացվեն նշված ֆեյսբուքյան էջն ու խումբը և նորից կքարոզվի ծխելուց զերծ ապրելու բարերար ազդեցությունը: Այս հոլովակում կընդգրկվեն մարդիկ, ովքեր իրականում թողել են ծխելը և դրանով բարելավել իրենց առողջությունը: 

Գիտաժողով՝ խոլեստազի համախտանիշին նվիրված

2014թ. մարտի 14-ին Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիան Կենսաբանական Համակարգերի Միջազգային Ինստիտուտի  բժշկա-ախտորոշիչ կենտրոնի և Quantum S դեղագործական ընկերության հետ համատեղ կազմակերպեց «Լեղուղիների հիվանդությունների ախտորոշումն ու վարումը»  խորագրով գիտաժողովը: 

 

Read more: Գիտաժողով՝ խոլեստազի համախտանիշին նվիրված

Մրցույթ գիտաժողովին անվճար մասնակցելու համար

Այս տարի մայիսի 16-17 Վիեննայում առաջին անգամ կայանալու է գաստրոէնտերոլոգիայի ոլորտում աննախադեպ ամփոփիչ կոնֆերանս՝ European Gastro Update 2014: Երկու գերհագեցած օրում ճանաչված մասնագետները կներկայացնեն ոլորտի բոլոր ճյուղերում (կերակրափողի, ստամոքսի, աղիների, լյարդի հիվանդություններ) վերջին մեկ տարում հրապարակված բոլոր կարևոր նորությունների ամփոփումները՝ կլինիկական պրակտիկայի համատեքստին լավագույն կերպով հարմարեցված:

 

Գաստորոէնտերոլոգների հայկական ասոցիացիան իր երիտասարդ անդամներին (մինչև 40 տարեկան) բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակցել այս կոնգրեսին՝ առանց վճարելու 500 եվրո գրանցման վճարը: Ասոցիացիայի անդամները կարող են մանրամասներին ծանոթանալ այստեղ` մուտք գործելով իրենց ծածկաբառի օգնությամբ: Իսկ անդամագրվելու համար դիմեք մեզ առցանց կապի միջոցով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում ենք բոլոր ընտանիքներին խաղաղություն, խինդ և իհարկե առողջություն: 

Անցած տարին Ասոցիացիայի մեծ ձեռքբերումներով նշանավորվեց.

Read more: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Ասոցիացիայի նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին

Սիրով հրավիրում ենք Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նիստին, որը կկայանա ս. թ. դեկտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, "Էրեբունի Պլազա" բիզնես-կենտրոնում: Նիստին կամփոփվեն տարվա կարևորագույն գաստրոէնտերոլոգիական միջազգային և ռուսական կոնֆերանսների նորությունները, կներկայացվի Աստելաս Ֆարմա դեղագործական ընկերության կողմից Հայաստան ներմուծված նոր դեղամիջոցը և կքննարկվեն ընթացիկ հարցեր:

Read more: Ասոցիացիայի նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին