Մեկնարկել է լյարդաբանական դպրոցը

Մայիսի 15-ին մեկնարկել է "Հեպատոլոգիական դպրոց" սեմինարների շարքը՝ նախատեսված բժիշկ-գաստրոէնտերոլոգների, ընտանեկան բժիշկների համար: Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի այս նախաձեռնությունն իրականցվում է Abbott դեղագործական ընկերության աջակցությամբ: Միջոցառման նպատակն է շարունակական հետդիպլոմային կրթական ուսուցում տրամադրել բժիշկներին՝ նրանց մասնագիտական գիտելիքն ու հմտություններն անընդհատ ժամանակակից մակարդակին պահելու համար: 

Read more: Մեկնարկել է լյարդաբանական դպրոցը

Բացվել է ԳՀԱ պաշտոնական կայքը

2013 թ-ի մարտի 1-ից սկսել է գործել Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիայի պաշտոնական կայքը: Մենք ոջղունում ենք բոլոր մեր այցելուներին: Մեր կայքում դուք կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ինֆորմացիան՝ ստամոքսի, աղիների, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի տարբեր հիվանդությունների և վիճակների վերաբերյալ:

 

Դուք կարող եք  հարցեր ուղղել բժշկին մեր կայքի միջոցով, ինչպես նաև այստեղ կգտնեք տեղեկություններ Հայաստանում գործող գաստրոէնտերոլոգների մասին: Կայքում Դուք նաև կծանոթանաք գաստրոէնտերոլոգիայի ոլորտի ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային կարևոր նորություններին և նվաճումներին:

 

Մաղթում ենք ձեզ հետաքրքրիր որոնում և ընթերցում: Ձեր առաջարկությունները կայքի վերաբերյալ կարող եք թողնել այստեղ: