Մեկնարկել է լյարդաբանական դպրոցը

  • Print

Մայիսի 15-ին մեկնարկել է "Հեպատոլոգիական դպրոց" սեմինարների շարքը՝ նախատեսված բժիշկ-գաստրոէնտերոլոգների, ընտանեկան բժիշկների համար: Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի այս նախաձեռնությունն իրականցվում է Abbott դեղագործական ընկերության աջակցությամբ: Միջոցառման նպատակն է շարունակական հետդիպլոմային կրթական ուսուցում տրամադրել բժիշկներին՝ նրանց մասնագիտական գիտելիքն ու հմտություններն անընդհատ ժամանակակից մակարդակին պահելու համար: 

 

Դպրոցն անց է կացվելու ամենշաբաթյա հինգ սեմինարներով, որոնք ընդգրկում են լյարդաբանության հիմնական հարցերը: Առաջին հանդիպմանը զեկույց ներկայացրեց ԵՊԲՀ թերապիայի թ. 4 ամբիոնի վարիչ, դոցենտ Գագիկ Սերգեյի Հակոբյանը: Զեկույցը նվիրված էր լյարդի ֆունկցիայի լաբորատոր գնահատման ցուցանիշներին ու դրանց մեկնաբանությանը:

 

 

Որպես գաստրոէնտերոլոգիայի առավել հետաքրքիր, բարդ ու զարգացող ճյուղ՝ հեպատոլոգիայի ոլորտը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում մասնագետների շրջանում: Բացառություն չէր այս հանդիպումը, որի ընթացքում շատ հետաքրքիր ու բովանդակալից զակուցմանը հաջորդեցին հարցեր ու աշխույժ քննարկում: 

 

Հեպատոլոգիական դպրոցի հաջորդ հանդիպումներին քննարկվելու են լյարդի առանձին հիվանդությունները: