Կայացավ Ասոցիացիայի 2017 թ. ամփոփիչ նիստ-կոնֆերանսը

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի 2017 թ. ամփոփիչ տարեկան նիստ-կոնֆերանսը կայացավ նոյեմբերի 30-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում՝ «Նորություններ 2017 թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից»  խորագրով:

Բացի Եվրոպական և Ռուսական ամենամյա գաստրոէնտերոլոգիական գիտաժողովների նորությունների զեկույցից, հնչեցին հետևյալ զեկույցները՝ "Հեպատոպրոտեկտորի ընտրությունը ապացուցողական բժշկության տեսանկյունից" (զեկուցող՝ պրոֆ. Ս. Վ. Պլյուսնին, Բժշկական Ստոմատոլոգիական Ինստիտուտի բժիշկների վերապատրաստման ամբիոնի վարիչ, Մոսկվա, ՌԴ), "Հակահելիկոբակտերային էռադիկացիան խրոնիկական էրոզիվ գաստրոդուոդոնիտի ժամանակ" (զեկուցող՝ պրոֆ. Գ. Ա. Եգանյան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի Խորհրդի անդամ), և "Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն. ախտորոշման և բուժման արդի ասպեկտները" (զեկուցող՝ դոց. Ն. է. Փաշինյան, ԵՊԲՀ թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի Խորհրդի անդամ): 

Մասնակիցներին շնորհվել են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ՝ հավաստագրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Գիտաժողովի գլխավոր հովանավորներն էին Տակեդա Ավստրիա, Էբոտ և Աստելաս Ֆարմա Յուրոպ դեղագործական ընկերությունները: