Նոյեմբերի 30-ին կկայանա Ասոցիացիայի ամփոփիչ նիստ-կոնֆերանսը

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան հրավիրում է Ձեզ մասնակցելու 2016 թ. ամփոփիչ տարեկան նիստ-կոնֆերանսին՝ «Նորություններ 2016 թ. միջազգային գաստրոէնտերոլոգիական գիտաժողովներից» թեմայով, որը կկայանա 2016 թ. Նոյեմբերի 30-ին ժ. 15:45  «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (hասցեն՝ Մ. Խորենացու 15): Կոնֆերանսի գրանցված մասնակիցները ստանալու են ՀՀ ԱՆ հաստատված ՇՄԶ 3 կրեդիտ: Կոնֆերանսը նախատեսված է գաստրոէնտերոլոգների, թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար:

Ստորև ծանոթացեք կոնֆերանսի ծրագրին. 

15:45 -16:00

Մասնակիցների գրանցում

16:00 – 17:00.

H. Pylori էռադիկացիայի նորագույն (2016 թ. հոկտեմբեր) 5-րդ Մաաստրիխտյան կոնսենսուսի ներկայացում 

Զեկուցող՝ դոց. Գ. Ս. Հակոբյան, ԵՊԲՀ թերապիայի թ. 4 ամբիոն, ԳՀԱ Խորհրդի անդամ

17:00-18:00

Ստամոքսի քաղցկեղի կանխարգելումը գաստրոպաթիաների ժամանակ:

Զեկուցող՝ դոց. Գ. Ս. Խաչատրյան, ԵՊԲՀ թերապիայի թ. 3 ամբիոն, ԳՀԱ Խորհրդի անդամ

18:00-18:15

Միացյալ եվրոպական 24-րդ շաբաթի նորությունների ամփոփում (Վիեննա, 15-19 հոկտեմբեր). մարսողական ուղու ֆունկցիոնալ հիվանդություններ

Զեկուցող՝ դաս. Մ. Բ. Գեմիլյան, ԵՊԲՀ թերապիայի թ. 4 ամբիոն, ԳՀԱ քարտուղար, Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական ֆեդերացիայի (UEG) Գլխավոր ասամբլեայի անդամ

18:15–19:00  

Ռուսական 22-րդ գաստրոէնտերոլոգիական շաբաթի նորությունների ամփոփում (Մոսկվա, 3-5 հոկտեմբեր). ենթաստամոքսային գեղձի և լյարդի հիվանդություններ

Զեկուցող՝ պրոֆ. Է. Հ. Գրիգորյան, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, ԳՀԱ նախագահ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

19:00

Հյուրասիրություն

Կոնֆերանսի գլխավոր հովանավորներ՝ ՏԱԿԵԴԱ ԱՎՍՏՐԻԱ ԳՄԲՀ  և ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՊ Բ. Վ. դեղագործական ընկերություններ: