Մրցույթներ կոնֆերանսներին անվճար մասնակցելու համար

                   

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան հայտարարում է միջազգային կոնֆերանսներին անվճար մասնակցելու երկու մրցույթ՝ իր երիտասարդ անդամների համար:

 

1. Ս. թ. ապրիլի 29-30 Պրահա քաղաքում կայանալու է 3-րդ Gastro Update Europe 2016 միջազգային կոնգրեսը: Այն իրենից ներկայացնում է ոլորտի առաջատար մասնագետների կողմից երկօրյա հագեցած ամփոփում՝ գաստրոէնտորոլոգիայի վերջին նորությունների: Սա հատկապես երիտասարդների համար իդեալական տարբերակ է՝ լսելու ամփոփ, սեղմ և բարձրակարգ մասնագիտական մակարդակով զեկուցումներ և թարմացնելու իրենց գիտելիքները: Մեր ասոցիացիան իր երիտասարդ (մինչև 40 տարեկան) անդամներին ընձեռում է հնարավորություն՝ մասնակցելու այս կոնֆերանսին ԱՆՎՃԱՐ գրանցումով, որի արժեքն այլապես կազմում է 500-550 եվրո: Անվճար գրանցում կտրամադրենք մեզ դիմածներից 3 հոգուն, ինչպես նաև ևս 5 հոգուն, ովքեր կուղարկեն իրենց գիտական թեզիսը, որը կընդունվի e-poster ներկայացնելու համար:

 

Հիշեցնենք, որ 2014թ. առաջին Gastro Update Europe կոնֆերանսին մասնակցել են մեր ասոցիացիայի 3 երիտասարդ անդամներ: 

 

2. Ս. թ. հուլիսի 8-9 Աթենքում կկայանա 3-րդ Աթենքի միջազգային սիմպոզիումը, որը նվիրված է ստամոքսաղիքային քաղցկեղին և նախատեսված է մասնավորապես գաստրոէնտերոլոգների համար: Ճանաչված զեկուցողներ ներկայացնելու են դասախոսություններ, ինչպես նաև հնարավորություն է լինելու մասնակցել պրակտիկ միջամտությունների ցուցադրմանը՝ հարցեր տալու հնարավորությամբ, և պրակտիկ դասընթացներին:

 

Մեր ասոցիացիայի անդամները հնարավորություն ունեն 30%-ով զեղչված գրանցման վճարի: Բայց սա դեռ ամենը չէ: Մենք հայտարարում ենք մրցույթ մեր երիտասարդ (մինչև 35 տարեկան) անդամների համար, որում 2 հաղթողներին սպասվում է ԱՆՎՃԱՐ գրանցում այս հետաքրքիր կոնֆերանսին մասնակցելու համար:

 

Այս մրցույթներին մասնակցելու անհրաժեշտ պայմաններն են՝

- բարձրագույն բժշկական կրթությունը

- Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի անդամությունը

- անգլերենի գերազանց իմացությունը: 

 

Եթե ուզում եք օգտվել այս հնարավորություններից և բավարարում եք վերը նշված պայմաններին, գրեք մեզ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, ուղարկելով Ձեր ռեզյումեն: Վերջնաժամկետը սահմանվել է մինչև մարտի 31-ը: Դիմողները կհրավիրվեն հարցազրույցի: