Հայաստանի երիտասարդ պատվիրակները մասնակցեցին գաստրոէնտերոլոգիայի եվրոպական ամփոփիչ գիտաժողովին

Սույն թվականի մայիսի 16-17-ին Վիեննայում կայացավ գաստրոէնտերոլոգիայի ոլորտում ամփոփիչ կոնֆերանսը՝ EUROPEAN GASTRO UPDATE 2014:

 Երկու օրում տարբեր երկրներից հրավիրված ճանաչված մասնագետները ներկայացրեցին մարսողական համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշման, բուժման և տարբերակիչ ախտորոշման հետ կապված նորությունները, ներկաներին հնարավորություն ընդձեռվեց ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

 

1.Կերակրափող (ԳԷՌՀ, Բարետի կերակրափող)    

2.H. Pylori էռադիկացիա

3.Գաստրոստազ

4.Ցելիակիա

5.Բարակ աղիներում միկրոբների հավելյալ աճ

6.Կրոնի հիվանդություն

7.Սուր և խրոնիկ պանկրեատիտ

8.ABCDE հեպատիտներ

9.Լյարդի ցիռոզ

10.Սոնոգրաֆիա

11.Գաստրոսկոպիա

12.Կոլոնոսկոպիա

Մեր երկրից կոնֆերանսին մասնակցեցին ԵՊԲՀ 4-րդ թերապիայի ամբիոնի “Արմենիա” ՀԲԿ կլինիկական բազայի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի  կլինիկական օրդինատորներ՝ Աստղիկ Խաչատրյանը, Հերմինե Մաղաքյանը և Արման Պետրոսյանը: Նրանց գնահատմամբ, գիտաժողովին ներկայացվեց և ակտիվորեն քննարկվեց շատ արդիական տեղեկատվություն, որը մեծ կարևորություն ունի  մասնագիտական պրակտիկայում:

 

Հիշեցնենք, որ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան հնարավորություն էր ընձեռել երիտասարդ մասնագետներին հաճախել կոնֆերանսին՝ ազատվելով մասնակցության վճարից: