Գիտաժողով՝ խոլեստազի համախտանիշին նվիրված

2014թ. մարտի 14-ին Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիան Կենսաբանական Համակարգերի Միջազգային Ինստիտուտի  բժշկա-ախտորոշիչ կենտրոնի և Quantum S դեղագործական ընկերության հետ համատեղ կազմակերպեց «Լեղուղիների հիվանդությունների ախտորոշումն ու վարումը»  խորագրով գիտաժողովը: 

 

Առաջինը ելույթ ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 3

ամբիոնի դոցենտ Գ.Խաչատրյանը, ով ներկայացրեց «Լյամբլիոզ – կարևոր բժշկական և սոցիալական խնդիր» խորագրով զեկույցը: Այնուհետև ԵՊԲՀ թերապիայի թիվ 4 ամբիոնի աշխատակից Ն. Գևորգյանը ներկայացրեց խոլեստազով հիվանդների վարման հիմնական դրույթները:

 

  

 

Վերջում ԿՀՄԻ ԲԱԿ բժիշկ-ռադիոլոգ Գ. Հովհաննիսյանը մի շարք կլինիկական դեպքերի օրինակով ներկայացրեց մագնիսառեզոնանսային շերտագրության կիրառման հնարավորությունները գաստրոէնտերոլոգիայի ոլորտում, շեշտը դնելով լեղուղիների վիզուալիզացիայի նորագույն մեթոդներից մեկի` մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիայի վրա:

 

 

 Գիտաժողովին մասնակցեցին մոտ 70 գաստրոէնտերոլոգներ և ինֆեկցիոնիստներ: 

Նման բնույթի միջդիսցիպլինար գիտաժողովները խիստ կարևորվում են Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի կողմից՝ տարբեր նեղ մասնագիտությունների բժիշկների տեսական գիտելիքները մշտապես թարմացնելու և նորագույն գիտական և տեխնոլոգիական նվաճումներին մշտապես տեղեկանալու առումով: Ասոցիացիան ծրագրում է նման միջոցառումներ իրականացնել նաև ապագայում՝ հրավիրելով տարբեր ոլորտների մասնագետներին միասին և լուսաբանելով բժշկագիտության արդիական հարցերը: