Այրոցք

Այրոցքը որովայնի վերին հատվածում (էպիգաստրալ շրջան) և կրծոսկրի հետևում այրոցի զգացումն է, որը տարածվում է դեպի վեր, երբեմն` ճառագայթելով նաև պարանոցի շրջան: Զարգացած երկրներում այրոցքը հանդիպում է ազգաբնակչության 20-50% -ի մոտ

Read more: Այրոցք

Դեղնուկ

Դեղնուկն այն վիճակն է, երբ մաշկը, աչքի սպիտակուցներն ու տեսանելի լորձաթաղանթները ձեռք են բերում դեղին գունավորում:

Read more: Դեղնուկ

Լուծ

Լուծը դա չձևավորված (ջրիկ կամ շիլայանման) կղանքի արտաթորումն է, հիմնականում ուղեկցվում է կղազատման հաճախացմամբ` օրական երեք անգամից ավելի:

Read more: Լուծ

Հետանցքի շրջանի քոր

Հետանցքի շրջանի քորը հաճախ հանդիպող գանգատ է, դրանով տառապում է բնակչության 1-5%-ը: Հաճախ այն ուժեղանում է գիշերային ժամերին կամ աղիները գործելուց հետո և կարող է լուրջ անհանգստություն պատճառել մարդուն:

Read more: Հետանցքի շրջանի քոր

Պարբերական հիվանդություն

Մեր հնագույն ազգում հինգ հոգուց մեկը կրում է պարբերական հիվանդության գենը: Սակայն մենք ոչ միայն չենք վերացել, այլև դարերով  դիմակայել ենք բազում արհավիրքների, կոփել ու պահպանել մեր ուժն ու կորովը, ստեղծագործ հանճարը, գիրն ու մշակույթը: Սովորե՛նք ճանաչել և վերահսկել մեզ ի ծնե բաժին ընկած առանձնահատկությունները:

Read more: Պարբերական հիվանդություն

Սրտխառնոց և փսխում

Բազմաթիվ վնասակար գործոններով հարուստ արտաքին միջավայրում գոյատևելու համար մարդու օրգանիզմը մշակել է մի շարք միջոցներ այդ գործոններն օրգանիզմից դուրս բերելու համար. փռշտոցը հեռացնում է վնասատուներին քթի խոռոչից, հազը` կոկորդից, լուծը` աղիներից, իսկ փսխումը` ստամոքսից: 

Read more: Սրտխառնոց և փսխում

Վքնածություն

Վքնածությունը մի վիճակ է, երբ մարդ ունենում է որովայնի գազերով խիստ լցվածության զգացում, գազերը բաց թողնելու հաճախակի ցանկություն: Այն կարող է ուղեկցվել գղտոցով (գազի շեշտակի դուրս բերումն է բերանից), ինչպես նաև որովայնի չափերի իրական, տեսանելի մեծացումով:

Read more: Վքնածություն

Փորկապություն

 


 Փորկապությունը բավականին տարածված խնդիր է, որով, որոշ տվյալների համաձայն, տառապում է հասարակության 15%-ը: Սակայն ցավոք հիվանդների մեծ մասը չի դիմում բժշկի:

Read more: Փորկապություն