Այսուհետ առանց ծխի

                      

Ուզու՞մ եք դադարեցնել ծխելը: Թե՞ արդեն դադարեցրել եք և ավելի առողջ եք Ձեզ զգում: Կամ գուցե դժվարություններ եք ունենում ամեն օր "քաղցկեղային փայտիկից" զերծ մնալուց և օգնության կամ խրախուսման կարիք ունեք: 

 

Եթե Դուք կամ Ձեր հարազատն առնչվում եք այս խնդիրների հետ, ապա մեր կայքը Ձեզ համար է: Շտապե՛ք միանալ նաև մեր ֆեյսբուքյան էջին և խմբին՝ մշտապես իրազեկված լինելու ծխելը թողնելու օգուտների մասին և Ձեր նման այս խնդիրն ունեցող մարդկանց հետ շփվելու, օգտակար խորհուրդներ ստանալու կամ հետաքրքիր հնարքներ կիսելու: Կայքում կարող եք նաև հաշվել, թե կյանքի որքան լրացուցիչ տարիներ եք Ձեզ պարգևել ծխելը թողնելու շնորհիվ:

 

Ծրագրին աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում